• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրամաններ

ՏՀՏ ոլորտում ՀՀ նախագահի 2013թ. կրթաթոշակի մրցույթին կրթահամալիրի սովորողների մասնակցության մասին

Jul
04

ՀՐԱՄԱՆ N 13-375
04.07.2013թ.

ՏՀՏ ոլորտում ՀՀ նախագահի 2013թ. կրթաթոշակի սահմանված կարգով ներկայացվել են կրթահամալիրի ավագ դպրոցների տասը սովորողները (հավելված 1)։

«Էկոտուր 2013» ամենամյա երրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրների էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարը «Զիկատար» բնապահպանական կենտրոնում կազմակերպելու մասին

Jul
04

ՀՐԱՄԱՆ N 13-374
04.07.2013թ.

Կրթահամալիրը Տավուշի մարզի «Զիկատար» բնապահպանական կենտրոնում 2013թ. հուլիսի 9-14-ը կազմակերպում է «Էկոտուր 2013» ամենամյա երրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրների էկոլոգիական, հայրենագիտական, ուսումնահետազոտական ճամբարը։ Այդ նպատակով.

Ընդունող հանձնաժողով կազմելու մասին

Jul
02

ՀՐԱՄԱՆ N 13-373
02.07.2013թ.

2013-2014 ուստարվա նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ընդունելության համար.

2012-2013 ուստարվա պետական ավարտական քննություններից անբավարար ստացած սովորողների վերաքննությունների կազմակերպման մասին

Jul
02

ՀՐԱՄԱՆ N 13-371
02.07.2013թ.

Ի լրացում կրթահամալիրի տնօրենի 13.05.2013թ. թ. 13-240 հրամանի` 2012-2013 ուստարվա պետական ավարտական քննություններից անբավարար ստացած սովորողների վերաքննությունների կազմակերպման նպատակով.

Մեդիակենտրոնի հուլիս-օգոստոսի աշխատանքի մասին

Jun
28

ՀՐԱՄԱՆ N 13-366
28.06.2013թ.

Կրթահամալիրի մեդիակենտրոնը հուլիսի 1-ից օգոստոսի 19-ը գործում է որպես ամառային նախագծերի, մոբիլ ուսուցման ամառային կենտրոն։ Այդ նպատակով.

Պարգևատրման մասին

Jun
28

Հրաման
28.06.2013թ.

Տարիների բարեխիղճ, արդյունավետ մանկավարժական գործունեության համար, կենսաթոշակի անցնելու առիթով Մանուշակ Չորեկյանին հայտնել շնորհակալություն և պարգևատրել 80.000 դրամով: Պարգևատրումը կատարել 2013թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան

Կրթահամալիրի 2013թ. հունիսյան ստուգատեսների և «Էկոտուր 2013» ամենամյա երրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրների էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարը Բյուրականի սկաուտական ճամբարում կազմակերպելու մասին

Jun
24

ՀՐԱՄԱՆ N 13-358
24.06.2013թ.

Կրթահամալիրը Բյուրականի սկաուտական ճամբարում 2013թ. հուլիսի 1-5-ը կազմակերպում է 2013թ. հունիսյան ստուգատեսի և «Էկոտուր 2013» ամենամյա երրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրների էկոլոգիական, հայրենագիտական, ուսումնահետազոտական ճամբարը։ Այդ նպատակով.

Էկոտուր 2013 ամենամյա երրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրների ամառային էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարը Տավուշի մարզի «Զիկատար» արգելավայրի տարածքում կազմակերպելու մասին

Jun
24

ՀՐԱՄԱՆ N 13-358
24.06.2013թ.

Կրթահամալիրը Տավուշի մարզի «Զիկատար» արգելավայրի տարածքում 2013թ. հուլիսի 1-6-ը կազմակերպում է «Էկոտուր 2013» ամենամյա երրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրների ամառային էկոլոգիական, հայրենագիտական, ուսումնահետազոտական ճամբարը։ Այդ նպատակով.

Պարգևատրման մասին

Jun
23

ՀՐԱՄԱՆ N 13-357
22.06.2013թ.

Տարիների բարեխիղճ աշխատանքի համար, ծննդյան օրվա առիթով Աննա Մկրտումյանին հայտնել շնորհակալություն և պարգևատրել 80.000 դրամով: Վճարումը կատարել կրթահամալիրի 2013թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան

Պարգևատրման մասին

Jun
16

ՀՐԱՄԱՆ
15.06.2013թ.

Երկար տարիների բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի համար, ծննդյան օրվա առիթով Հայկազ Մարգարյանին հայտնել շնորհակալություն և պարգևատրել 80.000 դրամով: Վճարումը կատարել կրթահամալիրի 2013թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան

N13-191 հրամանը չեղյալ հայտարարելու, կրթահամալիրի զարգացման ծրագրի աշխատանքային նոր խումբ ստեղծելու մասին

Jun
14

ՀՐԱՄԱՆ N 13-343
14.06.2013թ.

18.04.2013թ. N13-191 հրամանով որոշված` կրթահամալիրի 2013-2017 թթ զարգացման ծրագրի նախագծի մշակման աշխատանքը ձախողվեց։

2013թ. արձակուրդային ժամանակացույցի մասին

Jun
12

ՀՐԱՄԱՆ
12.06.2013թ.

Ղեկավարվելով կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 4.1 կետով և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով.

Կրթական փոխանակումների 2013թ. ծրագրով Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 և թիվ 2 դպրոցների սովորողների ընդունելության մասին

Jun
10

Հրաման
10.06.2013թ.

Կրթական փոխանակումների 2013թ. ծրագրով Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 և թիվ 2 դպրոցների սովորողների, այդ թվում՝ դպրոցների երգի-պարի խմբերի անդամների ընդունելությունը հունիսի 10-12-ին պատշաճ կազմակերպելու համար.

Պարգևատրման մասին

Jun
06

ՀՐԱՄԱՆ
06.06.2013թ.

Տարիների բարեխիղճ աշխատանքի, երկարացված օրվա ծրագրի արդյունավետ կազմակերպման համար, ծննդյան օրվա առիթով Նունե Խաչիկօղլյանին հայտնել շնորհակալություն և պարգևատրել 40.000 դրամով: Վճարումը կատարել կրթահամալիրի 2013թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար` Գևորգ Հակոբյան

Պարգևատրման մասին

Jun
04

ՀՐԱՄԱՆ
04.06.2013թ.

«Կենսամշակութային արշավ» ուսումնական նախագծի նախապատրաստման և իրականացման աշխատանքում ունեցած անձնական շոշափելի ներդրման համար Հարություն Թոփիկյանին, Գագիկ Չարչյանին և Արմինե Թոփչյանին հայտնել շնորհակալություն և պարգևատրել 50.000-ական դրամով: Վճարումը կատարել կրթահամալիրի 2013թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:

Կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյան

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանը

Jun
04

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 03.06.2013թ. թիվ 273-Ա հրամանը ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Բլեյանին Բրյուսել գործուղելու մասին

Ուսումնական ճամփորդությունները հետաձգելու մասին

May
27

ՀՐԱՄԱՆ N 13-270
27.05.2013թ.

Հաշվի առնելով անբարենպաստ եղանակը` մայիսի 28-ի «Հանրապետության օր.բարձունքների հաղթահարում» նախագծով նախատեսված ուսումնական ճամփորդությունները հետաձգել:
Հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր սովորողներին, դասավանդողներին:

Գիտության ամենամյա փառատոնի մասնակցության մասին

May
22

ՀՐԱՄԱՆ N 13-259
22.05.2013 թ.

Կրթահամալիրը հրավիրվել է մայիսի 31-ին «Օհանյան» կրթահամալիրում մասնակցելու գիտության ամենամյա փառատոնին։ Կրթահամալիրի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով.

Հունիսյան ստուգատեսների կազմակերպման մասին

May
22

ՀՐԱՄԱՆ N 13-256
22.05.2013 թ.

Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների 2012-2013 ուստարվա ուսումնական պլաններով, ուսումնառության պայմանագրերով և կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հունիսյան ստուգատեսների պատշաճ կազմակերպման նպատակով.

2012-2013 ուստարվա փոխադրման և ուսումնական պարապմունքների ավարտի մասին

May
22

ՀՐԱՄԱՆ N 13-255
22.05.2013 թ.

Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների 2012-2013 ուստարվա ուսումնական պլաններով, ուսումնառության պայմանագրերով և կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամառային ուսումնական ճամբարների պատշաճ կազմակերպման նպատակով.

2012-2013 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման մասին

May
17

ՀՐԱՄԱՆ N 13-245
17.05.2013 թ.

իմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի «2012-2013 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին» 2013թ մայիսի 3-ի թիվ 523-Ա/Ք, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» 2006թ. հուլիսի 21-ի թիվ 638-Ն, 2013թ. փետրվարի 1-ի թիվ 88-Ա/Ք և 2013թ. հունվարի 30-ի թիվ 75-Ա/Ք հրամանները, կրթահամալիրի 2012-2013 ուսումնական տարվա պլանները` 2012-2013 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման նպատակով.

Ընդունելություն կազմակերպելու մասին

May
15

ՀՐԱՄԱՆ N 13-243
14.05.2013թ.

Վրաստանի և Հայաստանի կրթության նախարարությունների հավանությանն արժանացած «Հանրակրթական կամուրջներ» 2013-ի ծրագրով նախատեսված է «Երևանյան պլեներ» ուսումնական նախագծի անցկացումը կրթահամալիրում: Կրթահամալիրի տնօրենը 21.02.2013թ. թիվ 13-02-074 նամակով հաստատել է հրավերը: Թբիլիսիի թիվ 1 գործընկեր արվեստի դպրոցի տնօրեն Քեթևան Բարնաբաշվիլին պատասխան նամակով հաստատել է մասնակցությունը: Նրանց խումբը Երևանում կլինի մայիսի 15-21-ը։ Նախագծի պատշաճ անցկացման նպատակով.

Մայիսի 13-24-ի «Ցտեսություն» ուսումնական-տոնական նախագիծ մասին

May
13

ՀՐԱՄԱՆ N 13-241
13.05.2013 թ.

2012-2013 ուստարվա շրջանավարտների «Ցտեսություն» ուսումնական-տոնական ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար.
• նախագծի պատասխանատու համարել Սուսաննա Մարգարյանին, ավագ դպրոցների ղեկավարներ Գևորգ Հակոբյանին, Լուսինե Մանուկյանին, Նաիրա Նիկողոսյանին.

Կրթահամալիրի միջին, հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտները 2013թ. ավարտական, պետական ավարտական քննություններին մասնակցելու իրավունքի մասին

May
13

ՀՐԱՄԱՆ N 13-240
13.05.2013 թ.

Կրթահամալիրի վարժարանային, գեղարվեստի և արհեստների ավագ դպրոցների, միջին և հիմնական դպրոցների 2012-2013 ուստարվա շրջանավարտ սովորողները 2013թ. պետական ավարտական (12-րդ դասարանցիներ) և ավարտական (9-րդ դասարանցիներ) քննություններին մասնակցելու իրավունք ստանալու համար 2012-2013 ուստարվա ուսումնառության պայմանագրով նախատեսված ուսումնական առաջադիմության և ուսումնական ծառայությունների համար վճարման պարտքեր պետք է չունենան կիսամյակների և ուստարվա արդյունքներով: Այդ նպատակով.

«Իմ Երևանը» նկարչական ակցիային սովորողների մասնակցության մասին

May
10

ՀՐԱՄԱՆ N 13-239
10.05.2013 թ.

Մայիսի 13-ին` ժամը 12.00, Երևանի թ. 118 դպրոցում նկարչական «Իմ Երևանը» ակցիան է, որին հրավիրված են մասնակցելու կրթահամալիրի սովորողները։ Այդ նպատակով.

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի սովորողների ամենամյա կրթաթոշակի մրցանակի հանձնաժողովի թեկնածու դպրոցների ղեկավարների և թեկնածու սովորողների հետ հանդիպման մասին

May
10

ՀՐԱՄԱՆ N 13-238
10.05.2013 թ.

2013թ. մայիսի 14-ին, ժամը 14.00, ՀՊՃՀ քիմիական ֆակուլտետի մասնաշենքի 1301 լսարանում կայանալու է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի սովորողների ամենամյա կրթաթոշակի մրցանակի հանձնաժողովի հանդիպումը թեկնածու դպրոցների ղեկավարների և թեկնածու սովորողների հետ։ Կրթահամալիրից մրցանակի հավակնորդների մասնակցությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով.

Բացակայությունը հարգելի համարելու մասին

May
08

ՀՐԱՄԱՆ N 13-237
08.05.2013 թ.

Հայաստանի հավաքականի կազմում սեղանի թենիսի մրցաշարին մասնակցելու համար 2013թ. մայիսի 13-21-ին թույլատրել դասավանդող Լուիզա Նազարյանի այցը Փարիզ քաղաք՝ պահպանելով աշխատավարձը: Այդ ընթացքում նրա բացակայությունը համարել հարգելի: Ուսուցողական ծրագրերի ղեկավարներին՝ այդ ընթացքում սահմանված կարգով կազմակերպել նրա փոխարինումը:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան

Թալինի հիմնական դպրոցների կազմակերպիչների, ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման մասին

May
07

ՀՐԱՄԱՆ N 13-234
07.05.2013 թ.

Շարունակելով համագործակցությունը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ` մայիսի 10-ին, 11-ին,18-ին կրթահամալիրի մանկավարժական աշխատողները կազմակերպում են Թալինի 28 հիմնական դպրոցների կազմակերպիչների (երկօրյա), ինֆորմատիկայի ուսուցիչների (մեկօրյա) վերապատրաստում համաձայն «Վորլդ Վիժն»-ի հետ կնքած պայմանագրի:

Pages

Subscribe to RSS - Հրամաններ