• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՏՀՏ ոլորտում ՀՀ նախագահի 2013թ. կրթաթոշակի մրցույթին կրթահամալիրի սովորողների մասնակցության մասին

ՏՀՏ ոլորտում ՀՀ նախագահի 2013թ. կրթաթոշակի սահմանված կարգով ներկայացվել են կրթահամալիրի ավագ դպրոցների տասը սովորողները (հավելված 1)։ ՏՀՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակային հանձնաժողովը հուլիսի 9-ին, ժամը 14.00, մասնակիցներին կրթահամալիրի տնօրենի ղեկավարությամբ զրույցի է հրավիրել Սինոփսիս ընկերություն (հասցեն՝ Արշակունյաց պող., 41): Հանդիպմանը պատշաճ ներկայանալու նպատակով.

  1. անհատապես զգուշացնել նշված սովորողներին, նրանց ծնողներին, որ զրույցն մասնակցությունը պարտադիր է. հանդիպումը կտևի մինչև 2 ժամ.
  2. մասնակիցներին տեղեկացնել, որ հարցազրույցին ներկայանան հուլիսի 9-ին, ժամը 13.50 րոպե Արշակունյաց 41 հասցեով, առօրյա, սովորական հագուստով. մուտքի մոտ մասնակիցներին կդիմավորի կրթահամալիրի տնօրենը.
  3. հուլիսի 5-ին, ժամը 10.00, մեդիակենտրոնում (հասցեն՝ Րաֆֆի 57) կազմակերպել մասնակիցների հանդիպումը կրթահամալիրի տնօրենի հետ. հանդիպումը կտևի մինչև 30 րոպե.
  4. մրցույթի մասնակիցները մրցույթը լուսաբանեն mskh.am-ում:

Հավելված

ՏՀՏ ոլորտում ՀՀ նախագահի 2013թ. կրթաթոշակի ներկայացված սովորողներ

  1. Վաղինակ Վարդանյան
  2. Սոնա Արսենյան
  3. Աիդա Գրիգորյան
  4. Սոնա Հովհաննիսյան
  5. Դավիթ Աբգարյան
  6. Մերի Շարոյան
  7. Ծովինար Սիմոնյան
  8. Վիտալի Գրիգորյան
  9. Վիկտորյա Մարկոսյան
  10. Հովհաննես Իխտիարյան

 

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան