• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

Վրաստանի և Հայաստանի կրթության նախարարությունների հավանությանն արժանացած «Հանրակրթական կամուրջներ» 2013-ի ծրագրով նախատեսված է «Երևանյան պլեներ» ուսումնական նախագծի անցկացումը կրթահամալիրում: Կրթահամալիրի տնօրենը 21.02.2013թ. թիվ 13-02-074 նամակով հաստատել է հրավերը: Թբիլիսիի թիվ 1 գործընկեր արվեստի դպրոցի տնօրեն Քեթևան Բարնաբաշվիլին պատասխան նամակով հաստատել է մասնակցությունը: Նրանց խումբը Երևանում կլինի մայիսի 15-21-ը։  Նախագծի պատշաճ անցկացման նպատակով.

  1. «Երևանյան պլեներ» ուսումնական նախագծի և ընդունելության համակարգող ճանաչել Սոֆյա Այվազյանին.
  2. սովորողների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի  դպրոց-պարտեզի կացարաններում (ցուցակը կցվում է).
  3. համակարգողի ներկայացմամբ օրվա ընթացքում հաստատել ընդունելության մանրամասն ծրագիրը (հավելված).
  4. սնունդը.
  • նախաճաշը` յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով. մայիսի 16-21-ին` Դպրոց-պարտեզի խոհանոցներում.
  • ընթրիքը` յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով. մայիսի 15-20-ին` Դպրոց-պարտեզի խոհանոցներում.
  • ճաշը` յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով.  մայիսի 16-21-ին` Գեղարվեստի  դպրոցի խոհանոցում:

 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvats.pdf101.56 KB
PDF icon masnakitsneri_tsowtsak.pdf95.2 KB