• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտության ամենամյա փառատոնի մասնակցության մասին

Կրթահամալիրը հրավիրվել է մայիսի 31-ին  «Օհանյան» կրթահամալիրում մասնակցելու գիտության ամենամյա փառատոնին։ Կրթահամալիրի պատշաճ մասնակցությունն ապահովելու  նպատակով.

  1. հաստատել մասնակիցների կազմը` «Հեռադիտակ», «Լուսաստղ», «Տիեզերք» ակումբների անդամներ, ղեկավարներ` Արտակ Զարգարյան, Նոյեմ Անդրեասյան, Լևոն Արամյան (հավելված 1).
  2. ակումբների ղեկավարների ներկայացմամբ հաստատել մասնակցության ծրագիրը (հավելված 2).
  3. փառատոնին նախապատրաստվելը, մասնակցությունն ու լուսաբանումը մասնակիցների համար համարել պարտադիր ուսումնական աշխատանք.
  4. մասնակիցների մեկնումը` մայիսի 31-ին` ժամը 14.00, Մայր դպրոցից, կրթահամալիրի  ԿՎԶ մակնիշի մեքենայով, վարորդ` Գևորգ Ջուլհակյան (հեռ. 077 33 03 54).
  5. պարտադիր համարել, որ մասնակիցները փառատոնին մեկնեն կրթահամալիրի բեյջերով, շապիկներով, գլխարկներով, ունենան մասնակցության և լուսաբանման համար անհրաժեշտ անհատական թվային միջոցներ, կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ:

 

 

 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvats_1-2.pdf123.18 KB