• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի զարգացման ծրագրի հիմնադրույթներ

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի զարգացման ծրագրի հիմնադրույթները հիմնվում են այն իրողություննների վրա, որ`

  • կրթահամալիրը հեղինակային մանկավարժության «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» խորագրով ծրագրերի մշակման և իրականացման կազմակերպական կառույցն է.
  • Ծրագրի, ինչպես նաև նրա հիմնադրույթների, հեղինակային մանկավարժական ծրագրերի հեղինակները կրթահամալիրի ուսուցիչներն են, մասնագետները, սովորողը` որպես ստեղծող անհատներ.
  • Ծրագրի պատվիրատուն իրավական Հայաստանն է, հայաստանցին` դա համարելով ներդրում իր հեռանկարի մեջ.
  • Ծրագիրը, հեղինակային մանկավարժության ծրագրերը նախորդ տարիների Ծրագրերի հետևողական զարգացում են, դրանց նորացումը, Կրթահամալիրը` որպես միջավայր, զարգացող հասարակությանը և անհատի պահանջմունքներին և առանձնահատկություններին առավել համապատասխան դարձնելը.
  • կրթահամալիրը եղել և մնում է բաց կրթական համայնք, որը շարունակելու է դռները բաց պահել յուրաքանչյուրի համար, որ` 
  • սովորում է մտածել-ուսումնասիրելով.
  • ստեղծական աշխատանքն ու առաքելական ոգին գերադասում է.
  • ազատությունն ու կրթությունն անանջատ է համարում.
  • շարունակ զարգացնում է իր կարողություններն ու անձնային որակները, զորացնում կամքը.
  • շրջակա միջավայրը դարձնում է խնամված, հետաքրքիր և գրավիչ. ավելի տնտեսող, բարեկիրթ, հայրենատեր քաղաքացի է դառնում.
  • տանը, դպրոցում, ամենուր գործածում է մեդիան, ուսումնասիրում, թարգմանում, փոխանցում է.
  • հարուստ և կենդանի է պահում մայրենին ու մշակույթը:

Հիմնադրույթների ձևն ստեղծվել է 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` «Սեբաստացու օրեր կրթահամալիրում» տոնի պատրաստման և կատարման ընթացքում` բոլոր տարիքի սովորողների ուսուցիչների, ընտանեկան-դասարանական-խմբային «Կրթահամալիրի յոթ հրաշալիքները»  նախագծի արդյունքում:

Կրթահամալիրի 7 հոմանիշները

  1. Միաբանություն
  2. Կրթական պարտեզ
  3. Արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիա
  4. Մրջնանոց
  5. Արշավախումբ
  6. Ընտանիք
  7. Համույթ

Կրթահամալիրի 7 որակները

  1. Ոգեղենություն
  2. Ստեղծականություն
  3. Ուսումնատենչություն
  4. Կատարելության ձգտում
  5. Համերաշխություն
  6. Հոգատարություն
  7. Հայրենաշինություն