• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումը կրթահամալիրում իրականացնելու մասին

ՀՐԱՄԱՆ N 13-348

 15.06.2013թ.

Կրթահամալիրի 2013թ. ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումը ՀՀ ԿԳ նախարարությունը կրթահամալիրին է վերապահում (հիմք` ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանի թ. 04/07.1/6239.13 գրությունը)։ Վերապատրաստումը կազմակերպելու նպատակով.

  • հաստատել վերապատրաստվող ուսուցիչների ցուցակը (հավելված 1).
  • հաստատել վերապատրաստման աշխատանքի պատասխանատուների աշխատանքային խումբը` Նաիրա Նիկողոսյան (ղեկավար), Գայանե Թերզյան, Տիգրան Պարսիլյան, Նվարդ Սարգսյան, Սուսան Մարկոսյան, Գևորգ Հակոբյան, Յուրա Գանջալյան, Լուսինե Բուշ.
  • Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման ժամանակացույցը և աշխատակարգը (հավելված 2).
  • նկատի ունենալ, որ վերապատրաստման աշխատանքն արվում է հեռավար, առավելագույն չափով օգտագործելով վերապատրաստվողի ինքնակրթությունը.
  • վերապատրաստման արդյունքները հրապարակվում են «Դպիր» էլեկտրոնային ամսագրում` որպես վերապատրաստվող ուսուցիչների մեթոդական մշակումներ.
  • Նաիրա Նիկողոսյանին` վերապատրաստման մասին հաշվետվությունը ներկայացնել հունիսի 30-ին։ 

Կրթահամալիրի տնօրեն՝               Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvats_1.pdf175.92 KB