• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թալինի հիմնական դպրոցների կազմակերպիչների, ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման մասին

Շարունակելով համագործակցությունը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ` մայիսի 10-ին, 11-ին,18-ին կրթահամալիրի մանկավարժական աշխատողները կազմակերպում են Թալինի 28 հիմնական դպրոցների կազմակերպիչների (երկօրյա), ինֆորմատիկայի ուսուցիչների (մեկօրյա) վերապատրաստում համաձայն «Վորլդ Վիժն»-ի հետ կնքած պայմանագրի:

Վերապատրաստման դասընթացն արդյունավետ կազմակերպելու համար.

  1. վերապատրաստող խմբի ղեկավար և նախապատրաստական աշխատանքի համակարգող նշանակել քոլեջի ղեկավար Նաիրա Նիկողոսյանին.
  2. վերապատրաստման ծրագրի ստեղծումը և վերապատրաստումը համարել լրացուցիչ ուսումնական աշխատանք.
  3. Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել վերապատրատողների ցուցակը (հավելված 1)
  4. հաստատել վերապատրաստման դասընթացի ծրագիրն ու աշխատակարգը (հավելված 2)
  5. գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանին և Սեն Միքայելյանին` վերապատրաստող խմբին տրամադրել 30 ստուգված նեթբուք, 1 պրոյեկտոր, 1 ձայնագրիչ:
  6. Վերապատրաստման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ ուսումնական փաթեթի (հավելված 3) ձեռք բերումը, կատարել Նաիրա Նիկողոսյանի միջոցով, պայմանագրով որոշված գումարից:

  Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvats_123.pdf108.96 KB