• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայտարարություններ

«Սեբաստացի» պարտեզում ընդունելությունն անընդհատ է

Aug
03

2-4 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբեր։
Առողջ, հետաքրքիր, ուրախ, ինքնատիպ ապրելակերպ...

Դաստիարակ՝ նախակրթարանի և ընտանիքի

Jul
31

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջում շարունակվում է 2015-2016 ուստարվա ընդունելությունը «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով։

Ամառային բլոգների ստուգատես

Jul
30

Կրթահամալիրը հայտարարում է ուսումնական ամառային բլոգների ստուգատես հետևյալ անվանակարգերով.

Աշխատանքի հրավեր

Jul
29

Հրավիրում եմ աշխատանքի կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ղեկավարի թափուր պաշտոնի համար։ Ընդունելությունը՝ բաց մրցույթի ձևով։ Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը։ Հայտին պետք է կցել ինքնակենսագրությունը՝ աշխատանքին առնչվող նյութերի փաթեթով։

Ամփոփում ենք մանկավարժական հուլիսը

Jul
28

Հարգելի բարեկամներ,

հուլիսի 29-ին՝ չորեքշաբթի օրը, ժամը 15.00, հրավիրում ենք կրթահամալիրի Կենտրոն՝ կլոր սեղան-քննարկման։ Թեման՝ հուլիսյան մանկավարժական վերապատրաստում-ճամբարներ. ինչ ստացան մանկավարժական աշխատողները, ինչ խնդիրներ, առաջարկություններ կան։ 

Ներկայացնում են.

Ամառային հանդիպումներ ինտելեկտուալ քննարկումների շուրջ

Jul
28

Հուլիսի 28-ին` Ժամը 19.00, Կրթահամալիրի Կենտրոնում հուլիսյան ինտելեկտուալ քննարկումների վերջին հանդիպումն է։ Այս անգամ քննարկելու ենք բարոյականությունը, մասնավորապես` քրիստոնեական բարոյականությունը՝ ըսի Մարսել Էմեի «Պոլդևյան առասպել» պատմվածքի։

Բոլորդ սպասված եք, յուրաքանչյուրիդ տեսնելն առանձնակի ուրախություն է։ Համեցեք։

 

 

Կլոր սեղանի հրավեր

Jul
22

Ուսումնական ճամբար 2016
Կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներն օրերս վերադարձել են Արցախի «Ասպետ» ամենամյա ճամբարից և Զիկատարի բնապահպանական ամենամյա ճամբարից։

Ամառային հանդիպումներ ինտելեկտուալ քննարկումների շուրջ

Jul
20

Հուլիսի 21-ին՝ ժամը 19.00, Կրթահամալիրի Կենտրոնում Ամառային քննարկումների շուրջ հերթական հավաքն է։ Այս անգամ զրույցի թեման մարդկանց հաղորդակցական խնդիրներն են՝ ի

Վրանային ճամբար Կողբում

Jul
17

Հուլիսի 23-27. Տավուշի մարզ

Մեղրաձորի արշավախմբային-հայրենագիտական ճամբարի նախապատրաստական աշխատանքներ

Jul
17

Ճամբարի մասնակիցների առաջին հավաքը՝ հունիսի 20-ին`ժամը 11:00, Մեդիակենտրոնում:

Ամառային հանդիպումներ ինտելեկտուալ քննարկումների շուրջ

Jul
16

Հուլիսի 16-ին՝ ժամը 19.00, ինտելեկտուալ քննարկումների հերթական հավաքն է։ Այսօր քննարկման նյութը Խորխե Լուիս Բորխեսի «Պարացելսի վարդը» նովելն է։ Ստեղծագործությունը մի շարք հարցադրումների առիթ է տալիս ու պատասխանների փունջ է փռում մեր առաջ. ընտրիր՝ որը կուզես, կամ գտիր քո՛ պատասխանը։

Հրավիրում ենք դիպլոմների հանձնման արարողությանը

Jul
15

Վաղը` հուլիսի 16-ին, ժամը 11:00, քոլեջում տեղի կունենա մասնագիտական կրթության դիպլոմների հանձնման արարողությունը:

Արշավախմբային-հայրենագիտական ճամբար Մեղրաձորում

Jul
14

Աչքալուսանք. մեկնարկում է կրթահամալիրի արշավախմբային-հայրենագիտական ակումբի գործունեությունը։ Առաջին հավաքը՝ Կոտայքի մարզի Մեղրաձորում։

Ամառային հանդիպումներ ինտելեկտուալ քննարկումների շուրջ

Jul
13

Հուլիսի 14-ին՝ ժամը 19.00, Կրթահամալիրի Կենտրոնում տեղի կունենա ինտելեկտուալ զրույցների շուրջ հերթական հանդիպումը։ Այս անգամ քննարկելու ենք Էմիր Կուստուրիցայի «Underground» ֆիլմը։ Քննարկումը վարելու է Սուսան Ամուջանյանը։

Հասարակագիտական ֆլեշմոբ

Jul
11

Առաջին ֆլեշմոբի առաջադրանքը mskh.am-ում կտեղադրվի հուլիսի 14-ին՝ ժամը 18.00։

Երեկոյան եթերում

Jul
10

Հուլիսի 10-ին՝ ժամը 23.05 «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում «Երկրի հարցը» հաղորդումն է։ Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մասնակցում է  հաղորդմանը։

Սեբաստացի ասպետներն արդեն Արցախում են

Jul
10

Վահրամ Թոքմաջյանը հեռախոսով հաղորդում է, որ սեբաստացի ասպետները բարեհաջող հասել են Արցախի «Ասպետ» ճամբար։ 

Կապը նրանց հետ կարող եք պահեք 097186072 համարով։ 

Ամառային վեցօրյա բաց ճամբար դասվարների համար

Jul
10

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 1-4-րդ դասարաններում դասավանդողներին, դասվարի աշխատանք փնտրողներին հուլիսի 14-19-ը  հրավիրում է վերապատրաստման: Մասնակիցը գալիս է անհատական նեթբուք-նոթբուքով, լողազգեստով.

Հրավիրում ենք մեզ հետ տոնելու, շնորհավորելու...

Jul
10

Մարմարյա սրահ, հուլիսի 10, ժամը ՝ 15:15. տարվա ամենախելահեղ հոբելյանական մեդիաուրբաթ-հավաքը նվիրված է մեր իրականության ամենաբեղուն, ամենահետաքրքիր-առաջադեմ մանկավարժ-հետազոտողներից հոբելյարին՝ Գևորգ Հակոբյանին…
Գնահատել՝ կնշանակի ստեղծել։

«Ապոլլոն» գիտակների ակումբի ամառային ճամբար

Jul
09

2015թ. հուլիսի 13, Մայր դպրոց
Ծանոթացում ճամբարի բովանդակությանը և ծրագրին, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», 10 հարց ռուսերեն, կինոդիտում, թեթև մտավարժանք:

Ամառային ճամբար «Շախմատ-մաթեմատիկա-լող»

Jul
09

Ամառային ճամբար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ-ՇԱԽՄԱՏ-ԼՈՂ» զբաղվածությամբ:
Հուլիսի 13-24-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի ակումբում` ժամը 10:00-15:00: Հասցե` Երևան 0064, Ա.Բաբաջանյան 25:

Հասարակագետների ամառային ճամբար

Jul
08

Հուլիսի 26-28-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը կազմակերպում են հասարակագիտական բնագավառի դասընթացներ դասավանդողների ամառային եռօրյա ճամբար։

Ամառային հանդիպումներ ինտելեկտուալ քննարկումների շուրջ

Jul
07

Ամառային ինտելեկտուալ հանդիպումները շարունակվում են։ Հաջորդ հանդիպումը՝ հուլիսի 9-ին՝ ժամը 19.00, կրթահամալիրի Կենտրոնում։

Ամառային հանդիպումներ ինտելեկտուալ քննարկումների շուրջ

Jul
07

Հանդիպումը հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ՝ հուլիսի 7-ին՝ ժամը 19.00, կրթահամալիրի Կենտրոնում։

Pages

Subscribe to RSS - Հայտարարություններ