• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ճամբար «Շախմատ-մաթեմատիկա-լող»

Ամառային ճամբար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ-ՇԱԽՄԱՏ-ԼՈՂ» զբաղվածությամբ:

Հուլիսի 14-24-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի ակումբում` ժամը 10:00-15:00

Հասցե` Երևան 0064, Ա. Բաբաջանյան 25

Ճամբարի մասնակցավճարն է.

  • Երևանից հաճախողների համար` 20,000 դրամ (օրական 2000 դրամ)
  • Մարզերից և Արցախից հաճախողների համար` 30,000 դրամ (օրական 3000 դրամ)

Երևանում բնակվողների համար ճամբարի արժեքը ներառում է` մաթեմատիկայի, շախմատի և լողի պարապմունքներ, մաթեմատիկական հետաքրքիր վերլուծություններ ու սեմինար-քննարկումներ, մեկանգամյա սնունդ:

Մարզերից և Արցախից եկողների համար` մաթեմատիկայի, շախմատի և լողի պարապմունքներ, մաթեմատիկական հետաքրքիր վերլուծություններ ու սեմինար-քննարկումներ, երեքանգամյա սնունդ և կացարան: Ըստ ցանկության` շրջայց Երևան քաղաքով (թանգարաններ, պատկերասրահ, տեսարժան վայրեր, եկեղեցիներ, այգիներ ու հուշարձաններ): Երևանի ներսում շրջայցը կներառվի մասնակցավճարի մեջ:

Հուլիսի 24-ին` ճամբարի ամփոփում և հավաստագրերի հանձնում մասնակիցներին:

Ճամբարային պարապմունքները կներառեն նաև երաժշտական, պարային և ընդհանուր զարգացվածության ժամեր, ինտելեկտուալ խաղեր, մաթեմատիկական և շախմատային հետաքրքիր բացահայտումներ: Մասնակիցները` ըստ ցանկության կարող են ներկայացնել ինչ-որ հետաքրքիր առաջարկներ` ցանկացած թեմայով (սեմինար, քննարկում, բանավեճ, խաղեր և ճամփորդություններ): 

Կարող են մասնակցել 8-ից 15 տարեկան բոլոր սովորողները: Ցանկացողները մինչև հուլիսի 12-ը կարող են զանգահարել (374)43.32.02.20 հեռախոսահամարով կամ գրել [email protected] կամ [email protected] ([email protected]) էլ հասցեներով: 

Կազմակերպիչներ` Սյուզի Կարապետյան և Գոհար Իշխանյան:

ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ :)