• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ապոլլոն» գիտակների ակումբի ամառային ճամբար

Հուլիս-օգոստոս 2015թ

Ամառային այս ճամբարը նպատակ ունի համախմբելու այն պատանիներին, որ ցանկանում են ռացիոնալ տնօրինել իրենց արձակուրդային ազատ ժամանակը՝ հարստացնել ու ամրապնդել իրենց գիտելիքները, մրցել հասակակիցների հետ, ձեռք բերել նոր ընկերներ, ճամփորդել... Այսպիսով սովորողները նաև պատրաստվում են սեպտեմբերից մեկնարկող ուսումնական նոր տարվան, որի ընթացքում ակումբային պարապմունքներ կլինեն ամեն շաբաթ:

Մասնակիցների կազմը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, գիտակների ակումբի անդամներ, ուսանողներ, դպրոցականներ մարզերից, ինտելեկտուալ ժամանցի սիրահարներ։

Անցկացման վայրը՝ կրթահամալիրի դպրոցներ, երևանյան բացօթյա տարածքներ (այգիներ), Հայաստանի մարզեր։

Գործունեությունը՝ ինտելեկտուալ, զարգացնող խաղեր (անհատական, թիմային՝ բռեյն-ռինգ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», Էրուդիտ-լոտո և այլն), թեմատիկ քննարկումներ, կինոդիտում, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն Երևանից դուրս, գիտակների ակումբի կայքի մշտական թարմացում՝  հետաքրքիր փաստերի (թարգմանությունների) և ճամբարային աշխատանքներն ամփոփող նյութերի հրապարակում:

Առաջին հանդիպումը՝ 2015թ. հուլիսի 13-ին, Մայր դպրոցում։ Նախատեսվում է ծանոթացում ճամբարի բովանդակությանը և ծրագրին,  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» 10 հարցով (ռուսերեն), կինոդիտում, թեթև մտավարժանք:

Տարիքային սահմանափակում չկա:

Հասցեն`  ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան 25:
Հայտերը ուղարկել՝ [email protected], 093-00-35-63 

Կարծիք

ի՞նչ առժե 1 օրը:
By Աննա

Կարծիք ավելացնել