• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հասարակագիտական ֆլեշմոբ

Երևանի, հանրապետության մարզերի, Արցախի դպրոցների սովորողներին, ամառային ուսումնական աշխատանքով ոգևորվածներին, պատմությամբ և հասարակագիտությամբ հետաքրքրվողներին հրավիրում ենք մասնակցելու հասարակագիտական ֆլեշմոբների՝ ստանալով միևնույն ժամանակ միևնույն խնդիրների լուծումով զբաղվելու հնարավորություն։ 

  • Ֆլեշմոբին կարելի է մասնակցել նաև անհատապես. արդյունքները գնահատվում են առանձին-առանձին։
  • Ֆլեշմոբի մասնակիցների տարիքը չի սահմանափակվում։
  • Մրցանակը ուսումնական եռօրյա ճամբարի ուղեգիրն է, որին կարժանանան երեք ֆլեշմոբի մասնակցած և նվազագույնը մեկում հաղթած մասնակիցները։

Առաջին ֆլեշմոբի առաջադրանքը mskh.am-ում կտեղադրվի հուլիսի 14-ին՝ ժամը 18.00։ 

Նախագծի հեղինակ՝ Աշոտ Տիգրանյան։