• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային բլոգների ստուգատես

Կրթահամալիրը հայտարարում է ուսումնական ամառային բլոգների ստուգատես հետևյալ անվանակարգերով.

  • 1-3-րդ* դասարանցու բլոգ
  • 4-5-րդ* դասարանցու բլոգ 
  • 6-9-րդ* դասարանցու բլոգ
  • 10-12-րդ* դասարանցու բլոգ 
  • շրջանավարտի բլոգ
  • ուսուցչի բլոգ
  • դաստիարակի բլոգ
  • խմբի բլոգ

Առցանց հայտ լրացնողը կարող է ներկայացնել իր կամ ընկերոջ, ուսուցչի, սովորողի բլոգի շաբաթվա աշխատանքը.

  • ընթերցանություն -  քննարկում,
  • ամառային լրատվություն. տանը, բակում, թաղում, քաղաքում նորություններ, իր գնացած վայրի, վայրերի մասին, տեղեկություն, 
  • ամառային օրագիր - օրվա մեջ հետաքրքիր դիպվածներ, մտորումներ, հանդիպումներ և այլն,
  • ամռանը կատարած աշխատանքների մասին պատում՝ տանը, այգում, գյուղում, այլուր. ֆոտոպատում՝ նշումներով,
  • ամառային խնդիրներ և լուծումներ...
    կենցաղային-տնտեսական խնդիրներ՝ անհրաժեշտ չափումներով, 
    ուսումնական բնագավառների հետաքրքիր խնդիրներ՝ մաթեմատիկական, բնագիտական, լեզվաբանական...
  • ուսումնական այլ նյութեր։

Բլոգի գնահատման ցուցանիշները՝ 

  • հուլիսի ընթացքում հրապարակված ուսումնական նյութերի թիվ.
  • հուլիսի ընթացքում արձագանքների թիվ.
  • հուլիսի ընթացքում բլոգ մուտքերի թիվ։ 

Ստուգատեսի մրցանակը՝ «Մեղաձոր-2015» 5-օրյա ճամբարի կամ Սևան մեկօրյա ճամփորդության ուղեգիր։ 

* Նկատի ունենք 2015-2016 ուսումնական տարվա դասարանները։