• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրամաններ

2013 թ. կրթահամալիրի գնումների գործընթացի փոփոխությունների մասին

May
07

ՀՐԱՄԱՆ N 13-233
07.05.2013 թ.

Կրթահամալիրի 2013թ. գնումների գործընթացը ՀՀ կառավարության 2013թ ապրիլի 18-ի N441-Ն և 2012թ. սեպտեմբերի 20-ի N1259-Ն որոշումների պահանջներին համապատասխանեցնելու, 2013թ.ի կրթահամալիրի գնումների գործընթացն ապահովելու, ինչպես նաև գնումների պլանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով.

«Կենսամշակութային արշավ» ուսումնական նախագծով «Մայիսյան հաղթական Շուշի» արհեստագործական ավագ դպրոցի սովորողների պլեների կազմակերպման, մայիսյան հավաքի ծրագրով Ասկերանի և Վանքի դպրոցում հեղինակային կրթական ծրագրերի արդյունքները ներկայացնելու մասին

May
07

ՀՐԱՄԱՆ N 13-232
07.05.2013 թ.

Արհեստագործական ավագ դպրոցի ղեկավարը առաջարկ է ներկայացրել «Կենսամշակութային արշավ 3» ուսումնական նախագծով «Մայիսյան հաղթական Շուշի» սովորողների և ուսուցիչների պլեներ (ստեղծագործական բաց պարապմունքներ) կազմակերպելու, մայիսյան հավաքի ծրագրով Ասկերանի և Վանքի դպրոցում հեղինակային կրթական ծրագրերի արդյունքները ներկայացնելու համար: Այդ նպատակով.

«Կենսամշակութային արշավ» ուսումնական նախագծով «Մայիսյան հաղթական Շուշի» ծրագրով գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների պլեների կազմակերպման մասին

May
07

ՀՐԱՄԱՆ N 13-231
07.05.2013 թ.

Գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավարը «Մշակութային Շուշի. կենսամշակութային արշավ 2» ուսումնական նախագծով սովորողների և ուսուցիչների «Մայիսյան հաղթական Շուշի» պլեներ (ստեղծագործական բաց պարապմունքներ) կազմակերպելու առաջարկ է ներկայացրել: Այդ նպատակով.

Բացակայությունը հարգելի համարելու մասին

May
07

ՀՐԱՄԱՆ N 13-230
07.05.2013 թ.

Հասմիկ Ավետիքյանին 2013թ. մայիսի 6-23-ը թույլատրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի տարրական կրթություն բաժնի հեռակա ուսուցման դասերին մասնակցելու՝ պահպանելով աշխատավարձը: Այդ ընթացքում նրա բացակայությունը համարել հարգելի:
Տաթև Բլեյանին՝ կազմակերպել փոխարինումը:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան

Գնահատման-պարգևատրման մասին

May
07

ՀՐԱՄԱՆ N 13-229
07.05.2013թ.

Տարիների հոգատար, խանդավառ և արդյունավետ աշխատանքի համար, ծննդյան օրվա առիթով կրթահամալիրի ռուսերենի դասավանդող Գայանե Փարվանյանին հայտնել շնորհակալություն և պարգևատրել 80.000 դրամով: Վճարումը կատարել կրթահամալիրի 2013թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան

11-րդ դասարանների պատանիների հետ դաշտային և աղջիկների հետ առաջին բուժօգնության պարապմունքներ անցկացնելու մասին

May
06

ՀՐԱՄԱՆ N 13-228
06.05.2013թ.

11-րդ դասարանների պատանիների հետ դաշտային պարապմունքներ անցկացնելու համար.

Երևանի քաղաքի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրության ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նյութական պայմաններ ապահովելու մասին

Apr
30

ՀՐԱՄԱՆ N 13-219
30.04.2013 թ.

Երևան քաղաքի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրության ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նյութական պայմաններ ապահովելու նպատակով`

Թբիլիսի գործուղման մասին

Apr
30

ՀՐԱՄԱՆ N 13-218
30.04.2013թ.

Կրթական փոխանակումների 2013թ. ծրագրով Վրաստանի հետ իրականացվող «Հանրակրթական կամուրջ» նախագծի մայիսյան աշխատանքները նախապատրաստելու համար Արտակ Զարգարյանին 2013թ. մայիսի 7-8-ին գործուղել Թբիլիսի՝ վճարելով ճանապարհածախ, օրապահիկ, գիշերավարձ:

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան

Պարգևատրման մասին

Apr
30

ՀՐԱՄԱՆ N 13-217
30.04.2013թ.
Կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների 1-ին դասարանցիներին երաժշտական լրացուցիչ կրթության մեջ ընդգրկելու, բարձր երաժշտություն դպրոցում և ընտանիքում տարածելու, «Իմ առաջին համերգը» նախագծի իրականացման համար Սվետա Ճաղարյանին և Լիլիթ Առաքելյանին հայտնել շնորհակալություն և պարգևատրել 50.000-ական դրամով: Վճարումը կատարել կրթահամալիրի 2013թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան

Շուշի գործուղելու մասին

Apr
30

ՀՐԱՄԱՆ N 13-216
30.04.2013թ.

Շուշիի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հետ համագործակցության համաձայնագիր կնքելու համար Աշոտ Բլեյանին, Մերի Առաքելյանին և Վահրամ Մարտիրոսյանին 2013թ. մայիսի 2-3-ին գործուղել Արցախ՝ վճարելով ճանապարհածախ, օրապահիկ, գիշերավարձ:

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան

Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններում փոփոխություններ կատարելու մասին

Apr
30

ՀՐԱՄԱՆ N 13-215
30.04.2013 թ.

Խաղարկային դատարանի աշխատակարգի համաձայն («Դատական ակտը օրինական ուժ է ստանում կրթահամալիրի տնօրենի համապատասխան հրամանով, որը սահմանված կարգով հրապարակվում է»), հաստատում եմ խաղարկային դատարանի դատավոր Արմեն Մարտիրոսյանի 25.04.2013թ. վճիռը:

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան

Շուշիում կրթական փոխանակումների ծրագրով մայիսի 1-4-ը ուսումնական նախագծեր իրականացնելու մասին

Apr
30

ՀՐԱՄԱՆ N 13-212
30.04.2013թ.

Կրթահամալիրը Շուշիի վարչական շրջանի ղեկավարությունից ստացել է մայիսի 1-4-ը գտնվելու Շուշիում, Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի հետ ուսումնական նախագծեր իրականացնելու, ֆուտբոլի դաշտի և ցուցասրահի բացմանը մասնակցելու։ Այդ նպատակով.

Մայիսի 13-18-ը հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա հավաքի կազմակերպման մասին

Apr
29

ՀՐԱՄԱՆ N 13-209
29.04.2013 թ.

Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա 8-րդ ստեղծագործական հավաքը (Հավաք) կազմակերպելու նպատակով`
Կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ.

Թեթև ատլետիկայի պատանիների հավաքական խաղերի մասնակցության մասին

Apr
27

ՀՐԱՄԱՆ N 13-207
27.04.2013 թ.

2013թ. ապրիլի 29-30-ին «Սպարտակ» մարզադաշտում մեկնարկում է թեթև ատլետիկայի պատանիների բաց առաջնությունը:

Մրցույթի մասնակցության մասին

Apr
26

ՀՐԱՄԱՆ N 13-204
26.04.2013 թ.

Արտաքին կապերի ընդլայնման և գործընկերային նոր կապեր հաստատելու նպատակով, կրթահամալիրը համագործակցում է Հայաստանում «Ամերիկյան խաղաղության կորպուսի» հետ, որ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում իրականացնում է անգլերենի ուսուցում:

Չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին

Apr
26

ՀՐԱՄԱՆ N 13-201
26.04.2013 թ.

Նկատի ունենալով անձնային-առողջական խնդիրները, Գայանե Մխիթարյանին տրամադրել չվճարվող արձակուրդ ս.թ. ապրիլի 28-ից մայիսի 8-ը: Մարիետ Սիմոնյանին և Սրբուհի Աղաբաբյանին՝ կազմակերպել փոխարինումը:

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան

«Էկոտուր 2013» ամենամյա 3-րդ բաց միջազգային ստուգատեսը կազմակերպելու մասին

Apr
25

ՀՐԱՄԱՆ N 13-200
23.04.2013 թ.

Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող «Հանրակրթական էկոտուր 2013. Էկոլոգիական նախագծերի միջազգային 3-րդ ստուգատեսը կազմակերպելու նպատակով.

«Չարենցյան օրերի ամփոփում-ուխտագնացություն» ուսումնական նախագծի կազմակերպման մասին

Apr
23

ՀՐԱՄԱՆ N 13-199
23.04.2013 թ.

Մայրենիի դասավանդող Ելենա Սարգսյանը մի խումբ ուսուցիչների և ավագ դպրոց-վարժարանի սովորողների մասնակցությամբ ներկայացրել է «Չարենցյան օրերի ամփոփում-ուխտագնացություն» ուսումնական նախագծի առաջարկ:

Սեմինարին մասնակցելու մասին

Apr
23

ՀՐԱՄԱՆ N 13-198
23.04.2013 թ.

2013թ. ապրիլի 25-27-ին ՀՊՃՀ քոլեջում ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից կազմակերպվող մոդուլային ծրագրերով աշխատող դասավանդողների վերապատրաստում է։

Բասկետբոլի պատանիների հավաքական խաղերի մասնակցության մասին

Apr
20

ՀՐԱՄԱՆ N 13-195
20.04.2013 թ.

2013թ. ապրիլի 22-27-ին «Շենգավիթ» մարզադաշտում մեկնարկում է ձեռքի գնդակի պատանիների բաց առաջնությունը:

Զարգացման ծրագրի ստեղծման մասին

Apr
18

ՀՐԱՄԱՆ N 13-191
18.04.2013թ.

Կրթահամալիրի 2013-2017 թթ զարգացման ծրագրի մշակման համար ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով.

«Ռուսերենի լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթին Աստղիկ Պողոսյանի մասնակցության մասին

Apr
17

ՀՐԱՄԱՆ N 13-190
17.04.2013 թ.

ՀՀ-ում ՌԴ դասպանության և Հայաստանում ռուսաց լեզվի ռուսաստանյան ուսումնա-մեթոդական կենտրոնի կազմակերպած 2013թ. «Ռուսերենի լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթը տեղի է ունենալու ապրիլի 18-ին` ժամը 14.00, Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցում։ Աստղիկ Պողոսյանը մասնակցում է այդ մրցույթին:

Պարգևատրելու մասին

Apr
16

ՀՐԱՄԱՆ N 13-186
16.04.2013 թ.

Նկարիչ Արման Գրիգորյանին պարգևատրել 2013թ. «Մուտք մանկավարժություն» մրցանակով կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում կոմպոզիցիայի դասընթացի, պլեներների և շրջակա միջավայրի ձևավորման ուսումնական նախագծերի մշակման և իրականացման համար։

«Կրթությունը Հայաստանում» ցուցահանդեսին մասնակցության մասին

Apr
16

ՀՐԱՄԱՆ N 13-185
16.04.2013թ.

2013թ. ապրիլի 17-19-ին Կառավարության տան նախասրահում, Մելիք-Ադամյան 2 հասցեով կազմակերպվում է կրթական EXPO ցուցահանդես, որին մասնակցում է կրթահամալիրը` ներկայացնելով հեղինակային կրթական ծրագիրը: Այդ նպատակով`

Ընդունելություն կազմակերպելու մասին

Apr
08

ՀՐԱՄԱՆ N 13-161
08.04.2013 թ.

Վրաստանի և Հայաստանի կրթության նախարարությունների հավանությանն արժանացած «Հանրակրթական կամուրջներ» 2013-ի ծրագրով նախատեսված է «Վրացերենի օրեր կրթահամալիրում» ուսումնական նախագծի անցկացումը կրթահամալիրում: Կրթահամալիրի տնօրենը 21.02.2013թ. թիվ 13-02-074 նամակով հաստատել է հրավերը: Թբիլիսիի թիվ 98 գործընկեր դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեն պատասխան նամակով հաստատել է մասնակցությունը: Նրանց խումբը Երևանում կլինի ապրիլի 12-14-ը։ Նախագծի պատշաճ անցկացման նպատակով.

Մանկավարժական աշխատողների գարնանային բաց դպրոցի կազմակերպման մասին

Mar
23

ՀՐԱՄԱՆ N 13-125
22.03.2013թ.

Պետական աջակցության Ա-9.6.1/18 պայմանագրով և կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված մանկավարժական աշխատողների բաց գարնանային դպրոցը (այսուհետ` դպրոց) կազմակերպելու համար.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով ուսումնական ճամփորդություն կազմակերպելու մասին

Mar
23

ՀՐԱՄԱՆ N 13-123
21.03.2013թ.

Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների հավանությանն արժանացած «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի գործընկեր Թբիլիսիի թ. 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն հրավիրել է կրթահամալիրի Գեղարվեստի և վարժարանային ավագ դպրոցների սովորողներին` Թբիլիսիում 2013թ. մարտի 25-30-ը համատեղ իրականացնելու Ջրի համաշխարհային տարվան նվիրված «Ոսկուց էլ թանկ կենսաղբյուր», «Արտ-Թբիլիսի», վրացերենի փորձառություն համատեղ մշակված նախագծերը։ Հրավերը կցվում է։

Pages

Subscribe to RSS - Հրամաններ