• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կենսամշակութային արշավ» ուսումնական նախագծով «Մայիսյան հաղթական Շուշի» արհեստագործական ավագ դպրոցի սովորողների պլեների կազմակերպման, մայիսյան հավաքի ծրագրով Ասկերանի և Վանքի դպրոցում հեղինակային կրթական ծրագրերի արդյունքները ներկայացնելու մասին

Արհեստագործական ավագ դպրոցի ղեկավարը առաջարկ է ներկայացրել  «Կենսամշակութային արշավ 3» ուսումնական նախագծով «Մայիսյան հաղթական Շուշի» սովորողների և ուսուցիչների պլեներ (ստեղծագործական բաց պարապմունքներ)  կազմակերպելու, մայիսյան հավաքի ծրագրով Ասկերանի և Վանքի դպրոցում հեղինակային կրթական ծրագրերի արդյունքները ներկայացնելու համար: Այդ նպատակով.

  1. Հաստատում եմ պլեների մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. Պլեների ղեկավար եմ նշանակում Անի Հարությունյանին, օգնականներ՝ Մերի Խանջյանին և Հերմինե Կոստանյանին.
  3. Հաստատում եմ պլեների ծրագիրը (հավելված 2).
  4. Պլեների մասնակիցների մեկնումը 2013թ. մայիսի 9-ին, ժամը 8.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, վերադարձը՝ մայիսի 12-ին, ժամը՝ մինչև 20.00.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել 19 ՏՍ 215 պետհամարանիշների Մերսեդես միկրոավտոբուսով, վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ. 077 57 76 83).
  6. Ճամփորդության մասնակից սովորողներին «Անհատի կրթական պատվեր» (ուսումնական վճարներ) ծրագրի «Այլ ուսումնական ծախսեր» ուղղության միջոցներից որպես մրցանակ, հատկացնել 10.000-ական դրամ (ընդամենը 120.000 դրամ):
  7. Սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերկացը՝ Վանք գյուղի «Գանձասար» ճամբարում.
  8. գրադարանի ղեկավարին` Անի Հարությունյանի հայտով տրամադրել ուսումնական միջոցներ, բուկլետներ, այլ նյութեր.
  9. Զոյա Ժամկոչյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.

 

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvats_1.pdf111.38 KB
PDF icon havelvats_2.pdf107.42 KB