• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շուշիում կրթական փոխանակումների ծրագրով մայիսի 1-4-ը ուսումնական նախագծեր իրականացնելու մասին

Կրթահամալիրը Շուշիի վարչական շրջանի ղեկավարությունից ստացել է մայիսի 1-4-ը գտնվելու Շուշիում, Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի հետ ուսումնական  նախագծեր իրականացնելու, ֆուտբոլի դաշտի և ցուցասրահի բացմանը  մասնակցելու։  Այդ նպատակով.

  1. Հաստատել Շուշի մեկնող սովորողների (ծնողների համաձայնությամբ) և աշխատողների ցուցակը (հավելված 1).
  2. ճամփորդության ղեկավար նշանակել Արմինե Թոփչյանին, օգնականներ՝  Գոհար Եղոյանին, Սուսաննա Մարգարյանին, Թամարա Հարությունյանին, Ալինա Թումասյանին.
  3. Արմինե Թոփչյանի ներկայացմամբ հաստատել ուսումնական ճամփորդության, այդ թվում՝ ուսումնական նախագծերի ծրագրերը (հավելված 2), մեկնողին ներկայացվող պահանջների ցանկը (հավելված 3).
  4. Խմբի մեկնումը՝ մայիսի 1-ին,  ժամը 8.00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան-Գորիս-Քաշաթաղ-Շուշի երթուղով, վերադարձը՝ մայիսի 4-ին` Շուշի-Ստեփանակերտ-Գանձասար-Դադիվանք-Վարդենիս-Երևան երթուղով.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, սահմանված կարգով, ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով.
  6. ըստ պայմանավորվածության՝ գիշերումը կազմակերպել վարչակազմի ղեկավարի տրամադրած ճամբարում սնունդը՝ ծնողների միջոցներով.
  7. Ճամփորդության մասնակից սովորողներին «Անհատի կրթական պատվեր» (ուսումնական վճարներ) ծրագրի «Այլ ուսումնական ծախսեր» ուղղության միջոցներից տրամադրել 5.000-ական դրամ (ընդամենը 180.000 դրամ):
  8. Արմինե Թոփչյանի հայտով խմբին տրամադրել.
    - պրոյեկտոր – 1 հատ
    - ուժեղացուցիչ – 1 հատ
    - ինտերնետ ֆլեշ – 1 հատ
    - գրքեր նվիրատվության համար
    - գնդակ – 2 հատ (ֆուտբոլի, բասկետբոլի)
  9. հրամանին անհատապե սծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

 

Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvats_1.pdf118.93 KB
PDF icon havelvats_2.pdf103.88 KB
PDF icon havelvats_3.pdf105.48 KB