• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով ուսումնական ճամփորդություն կազմակերպելու մասին

Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների հավանությանն արժանացած «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի գործընկեր Թբիլիսիի թ. 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն հրավիրել է կրթահամալիրի Գեղարվեստի և վարժարանային ավագ դպրոցների սովորողներին` Թբիլիսիում 2013թ. մարտի 25-30-ը համատեղ իրականացնելու Ջրի համաշխարհային տարվան նվիրված «Ոսկուց էլ թանկ կենսաղբյուր», «Արտ-Թբիլիսի», վրացերենի փորձառություն համատեղ մշակված նախագծերը։  Հրավերը կցվում է։

  1. Ուսումնական նախագծերի ղեկավարներ նշանակել Լուսինե Մանուկյանին, Մարթա Ասատրյանին, Ռինա Շագինյանին, ճամփորդության համակարգող` Լուսինե Մանուկյան, օգնական` Էմանուել Ագջոյան։
  2. Հաստատել ուսումնական ճամփորդության ծրագիրը (հավելված 1
  3. Հաստատել ուսումնական նախագծերի մասնակից սովորողների և ուսուցիչների ցուցակները (հավելված 2
  4. Երևան-Թբիլիսի-Երևան տեղափոխումը կազմակերպել «Սեբաստացիներ» հիմնադրամի միջոցներով Էլիտ-բաս ֆիրմայի Նեոպլան 04 033 մակնիշի ավտոբուսով, վարորդ` Խաչիկ Պոկեյան (հեռ. 077 51 02 16):
  5. Մեկնումը` մարտի 25-ին` ժամը 9.00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից։
  6. Վերադարձը`  մարտի 30-ին` մինչև ժամը 20.00։
  7. Մասնակիցների գիշերումը կազմակերպվում է Թբիլիսիի թ. 98 դպրոցի սովորողների և ուսուցիչների ընտանիքներում։
  8. Մարի Գաբանյանին` նախագծի ղեկավարների հայտով խմբին հատկացնել անհրաժեշտ ուսումնական միջոցներ։
  9. Հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

 

 

Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvats_1.pdf115.44 KB
PDF icon havelvats_2.pdf104.51 KB
Image icon 1_001.jpg550.31 KB