• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2013 թ. կրթահամալիրի գնումների գործընթացի փոփոխությունների մասին

Կրթահամալիրի 2013թ. գնումների գործընթացը ՀՀ կառավարության 2013թ ապրիլի 18-ի N441-Ն և 2012թ. սեպտեմբերի 20-ի N1259-Ն որոշումների պահանջներին համապատասխանեցնելու, 2013թ.ի կրթահամալիրի գնումների գործընթացն ապահովելու, ինչպես նաև գնումների պլանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով.

  1. hանձնարարել գնումների համակարգող Արտյոմ Խաչատրյանին մայիսի 14-ին, ժամը 16.30, գրադարանում կազմակերպել սեմինար-պարապմունք գնումների գործընթացի բոլոր պատասխանատուների մասնակցությամբ.
  2. հաստատել կրթահամալիրի 2013թ. գնումների համար պատասխանատու ստորաբաժանման և գնահատող հանձնաժողովի անդամներին.
    - Պատասխանատու ստորաբաժանում - Գրետա Պողոսյան (նախագահ), Նառա Նիկողոսյան, Տաթև Բլեյան, Լիլիթ Բաբայան, Սրբուհի Աղաբաբյան, Լուսինե Փաշայան
    - Գնահատող հանձնաժողով - Քնարիկ Գևորգյան (նախագահ), Ռուդիկ Սահակյանց, Լիլիթ Ազիզխանյան, Էլեն Թադևոսյան, Լուսինե Մանուկյան, Աննա Մանուկյան.
  3. Հանձնարարել գնումների համակարգող Արտյոմ Խաչատրյանին և պատասխանատու ստորաբաժանմանը մինչև մայիսի 20-ը ՀՀ ԿԳ նախարարության հաստատմանը ներկայացնել կրթահամալիրի 2013թ. գնումների պլանի փոփոխված տարբերակը, հրապարակել կայքում:

Հրամանի հսկումը հանձնարարում եմ Արտյոմ Խաչատրյանին:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան