• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կրթությունը Հայաստանում» ցուցահանդեսին մասնակցության մասին

2013թ. ապրիլի 17-19-ին Կառավարության տան նախասրահում, Մելիք-Ադամյան 2 հասցեով կազմակերպվում է կրթական EXPO ցուցահանդես, որին մասնակցում է կրթահամալիրը` ներկայացնելով հեղինակային կրթական ծրագիրը: Այդ նպատակով`

  1. հաստատել ցուցադրությունը նախապատրաստող աշխատանքային խումբ.
    - Զարուհի Առաքելյան (ղեկավար)
    - Տիգրան Պարսիլյան
    - Արմինե Ղազարյան
    - Նոյեմ Անդրեասյան
    - Սեն Միքայելյան
    - Հերմինե Անտոնյան
  2. նախապատրաստական աշխատանքն ավարտել ապրիլի 16-ին` ժամը 15.00.
  3. ցուցահանդեսում կրթահամալիրի տարածքը ձևավորել ապրիլի 16-ին` ժամը 16.00-ից. այդ նպատակով ցուցահանդես տանել կրթահամալիրի բանները, տեղեկատվական թերթիկներ՝  հայերեն, վրացերեն և անգլերեն (50-ական), կրթահամալիրի բուկլետը` հայերեն (50 օրինակ), mskh.am նշաններ, նոթբուք-նեթբուքերի, տեխնիկական միջոցների վրա  պարտադիր համարել mskh.am նշանների առկայությունը. ցուցահանդեսին մասնակցող, ցուցահանդես այցելող սովորողները, դասավանդողները լինեն mskh.am շապիկներով, բաջերով, անհատական նոթբուք-նեթբուքներով, mskh.am պայուսակներով.
  4. ցուցահանդեսի կրթահամալիրային տարածքում աշխատանքը կազմակերպել ապրիլի  17-ին` ժամը10.00-16.00. Նոյեմ Անդրեասյանի, Տիգրան Պարսիլյանի, Արմինե Ղազարյանի, Լևոն Արամյանի, Հերմինե Անտոնյանի և 9-րդ դասարանի, «Տիեզերք» ակումբի սովորողների համար ապրիլի 17-19-ին աշխատատեղ համարել ցուցահանդեսը.
  5. ցուցահանդեսը լուսաբանում են info.mskh-ն, կրթահամալիրի դպրոցների ռադիոներն ու առցանց TV-ն.
  6. ցուցահանդեսում հերթապահությունը, պրեզենտացիաներ ստեղծելը և ներկայացնելը համարել ուսումնական աշխատանք.   հաստատել ցուցահանդեսում հերթապահության ցուցակը.
  7. հաստատել ցուցահանդես տեղափոխվող տեխնիկայի ցանկը.
    - էլեկտրոնային շարժական գրատախտակ
    - պրոյեկտոր – 1 հատ
    - Smart Response
    - ինտերակտիվ գրիչներ
    - թվային աստղացուցարան
    - ինտերնետ կրիչներ
    - նոթբուք
    - դինամիկ
    - անհրաժեշտ քանակությամբ երկարացման լարեր
    - անհատական նեթբուքներ
  8. հերթապահության մասնակիցների տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի ԿՎԶ մակնիշի ավտոբուսով (պատասխանատու` Լիլիթ Ազիզխանյան)
  9. ցուցահանդեսը այցելելը, լուսաբանելը դիտել ուսումնական աշխատանք:

 

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան
 

AttachmentSize
PDF icon hertapahowtyan_tsowtsake.pdf93.39 KB