2019թ. հունվարից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է Երևանի հարավարևմտյան ֆիլհարմոնիկը՝ հյուրընկալելով հանրապետության և արտերկրի տաղանդաշատ անհատ և վոկալ-գործիքային խմբերի, դասավանդողների, սովորողների խմբերի:
Սեպտեմբերի 28-ին համերգային այցով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահը կհյուրընկալի ՀԱՖՆ Նոր կամերատա անսամբլը:
Անսամբլը հիմնադրվել է 2008-ին՝ փոքր նվագախմբի անդամներից, որոնք մասնակցել էին Աբերդինի երիտասարդական նվագախմբերի փառատոնին (2008): Մասնակիցները հիմնականում Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի երաժիշտներ են:
Անսամբլի նվագացանկը բազմազան է և բազմաժանր՝ բաղկացած դասական կամերային, ժամանակակից հայ, եվրոպական և ամերիկյան հեղինակների ստեղծագործություններից:
Համերգի խորագիրը՝ Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի ազատ հոգին (Կոմիտաս)
Ծրագրում`
Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:
Պատասխանատուներ՝ դպրոցների ղեկավարներ, երաժշտության դասավանդողներ:
Աջակից՝ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպություն:
Ցուցապաստառի ձևավորումը՝ Կարինե Մացակյանի:
Հյուրասիրության պատասխանատու՝ Վիկտորիա Հակոբյան:
Լուսաբանման պատասխանատուներ՝ Սեբաստացի TV` Արմինե Թոփչյան, Սմբատ Պետրոսյան, դպրոցական լրատվամիջոցներ: