• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համերգ հարավարևմտյան ֆիլհարմոնիկում՝ Իմ ուրիշ երկինք

2019թ. հունվարից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է Երևանի հարավարևմտյան ֆիլհարմոնիկը՝ հյուրընկալելով հանրապետության և արտերկրի տաղանդաշատ անհատ և վոկալ-գործիքային խմբերի, դասավանդողների, սովորողների խմբերի:

Սեպտեմբերի 28-ին համերգային այցով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահը կհյուրընկալի  ՀԱՖՆ Նոր կամերատա անսամբլը:

Անսամբլը հիմնադրվել է 2008-ին՝ փոքր նվագախմբի անդամներից, որոնք մասնակցել էին Աբերդինի երիտասարդական նվագախմբերի փառատոնին (2008): Մասնակիցները հիմնականում Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի երաժիշտներ են:

  • Հովհաննես Պապիկյան, անգլիական եղջերափող
  • Արթուր Մարտիրոսյան, հարվածային գործիքներ;
  • Թերեզա Նաչարյան, ջութակ
  • Աննա Մարգարյան, ջութակ
  • Իվետա Կորկինա, ջութակ
  • Գոռ Հովհաննիսյան, ալտ
  • Արմինե Պետրոսյան, թավջութակ:

Անսամբլի նվագացանկը բազմազան է և բազմաժանր՝ բաղկացած դասական կամերային, ժամանակակից հայ, եվրոպական և ամերիկյան հեղինակների ստեղծագործություններից:

Համերգի խորագիրը՝ Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի ազատ հոգին (Կոմիտաս)

Ծրագրում`

  • Կոմիտաս-Ասլամազյան-«Վաղարշապատի պարը»
  • Ռոլֆ Ստրավեր, Լարային Քառյակ Մերձբալթյան ժողովրդական երգերի թեմաներով, պրեմիերա
  • Գոռ Հովհաննիսյան, Կվարտետ անգլիական եղջրափողի, ջութակի, ալտի և թավջութակի համար. պրեմիերա
  • Արթուր Միտինյան («Այաս» ռոք խմբի գեղարվեստական ղեկավար), Էտյուդ «Դաժան բախտ» ալբոմից

 

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:
Պատասխանատուներ՝ դպրոցների ղեկավարներ, երաժշտության դասավանդողներ:
Աջակից՝ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպություն:
Ցուցապաստառի ձևավորումը՝ Կարինե Մացակյանի:
Հյուրասիրության պատասխանատու՝ Վիկտորիա Հակոբյան:
Լուսաբանման պատասխանատուներ՝ Սեբաստացի TV` Արմինե Թոփչյան, Սմբատ Պետրոսյան, դպրոցական լրատվամիջոցներ: