Կրթահամալիրը իր կանոնադրական խնդիրները իրականացնելու նպատակով ստեղծում է ուսումնական կենտրոններ: Ուսումնական կենտրոնը համապատասխան բնագավառը սպասարկող ամբիոնն է: Ուսումնական կենտրոնի ղեկավարին կրթահամալիրի տօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Ուսումնական կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ կրթահամալիրի տնօրենը ուսումնական կենտրոնին ժամանակավոր օգտագործման համար տրամադրում է տարածք, գույք և աշխատողներ: Ուսումնական կենտրոնը պատասխանատու է իրեն կցված տարածքի, գույքի պահպանման, բարելավման և ըստ նշանակության օգտագործման համար:
Ուսումնական կենտրոնը.
- ապահովում է կրթահամալիրի դպրոցների, քոլեջի և սովորողների ուսումնական պլաններով որոշված առարկաների և դասընթացների որոշակի խմբի սպասարկումը
- կազմակերպում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային ուսումնական ծրագրերի մշակումը, դրանց մեդիագրադարանի ստեղծումը
- իրականացնում է դպրոցականների և մեծահասակների լրացուցիչ կրթական ծրագրեր
- ձևավորում է կրթահամալիրում դասավանդողների մասնագիտական խումբ (խմբեր)
- մասնագիտական խորհրդատվություն է իրականացնում կրթահամալիրի դասավանդողներին
- կազմակերպում է սեմինարներ դասավանդողների, սովորողների և այլոց համար
- կազմակերպում է ակումբային գործունեություն
- սովորողների համար կազմակերպում է ուսումնա-արտադրական գործունեություն
- կազմակերպում է սովորողների մասնագիտական փորձառություն
- կարզմակերպում և իրականացնում է ուսումնական նախագծեր, պլեներներ, համերգներ, ցուցահանդեսներ, ստուգատեսներ
- մատուցում է կրթական այլ ծառայություններ:
Ուսումնական կենտրոնները
Ուսումնական կենտրոնի ղեկավարի պաշտոնի նկարագրություն