Նկարագրություն:
Նոյեմբերի 13-ին քոլեջի Աիդա Պետրոսյան սրահում կրթահամալիրի 2-4 տարեկանների դաստիարակների հերթական սեմինար-պարապմունքն էր։ Պարապմունքի առաջին հատվածը մարմնամարզական գործունեություն էր, որը վարում էր Հայկուհի Հովհաննիսյանը․ օտարալեզու մարզական վարժություններ, գլուխկոնծիի ճիշտ տեխնիկա, ինչը կարող է ապահովել ընկնելիս լուրջ վնասվածքներ ստանալուց խուսափելը։ Հաջորդ մասը երաժշտական էր․ օրորոցային երգի, խաղերգերի ուսուցում Հասմիկ Մաթևոսյանի ղեկավարությամբ։ Սեմինարին մասնակցում-աջակցում էր կրթահամալիրի տնօրենը։ Համակարգումը՝ Քնարիկ Ներսիսյանի։