Նկարագրություն:
Արդեն երեք տարի է ինչ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի «Մխիթարյան վարժարանի» մի խումբ սովորողներ և դասավանդողներ Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ այցելում են Հայաստան: Ամենամյա աշնանային հանդիպման շրջանակներում այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ հանդիպեցին մխիթարյաններին Արմավիրի մարզի ″Terras de Armenia ″ ձեռնարկությունում: Հանդիպմանը մասնակցում էին նաև Էջմիածին քաղաքի Էռնեկյան վարժարանի սովորողներ և դասավանդողներ: Ծանոթացանք ձեռնարկության ստեղծման պատմությանը, շրջեցինք, սովորողները միմյանց հետ շփվեցին օտար լեզվով, երգեցինք միասին, ապա հյուրասիրությունից հետո բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց: Շնորհակալություն կազմակերպիչներին նման հնարավորություն ընձեռելու համար: