Նկարագրություն:
Պյատիգորսկ քաղաքի հայտնի Պրովալ քարանձավը իր լճով քաղաքի հյուրերի նախընտրելի վայրն է: Այն գտնվում է Մաշուկ լեռան լանջին: Լիճը ունի 11 մետր խորություն, իսկ ջրի ջերմաստիճանը 26-45 աստիճան է, ջրի մեջ պարունակվող ծծումբը և հատուկ բակտերիաները լիճը դարձրել են փիրուզագույն: Լիճ հասնելու համար պետք է անցնել 44 մետրանոց թունելի միջով: Ժամանակին Պրովալը հայտնի էր որպես տխրահռչակ վայր. իբր քարանձավում բնակվող չար վիշապը ամեն գիշեր որսի է դուրս գալիս և գողանում մարդկանց, հետագայում մարդիկ սկսեցին չհավատալ դրան, և առաջացավ նոր վարկած, որ քարանձավի հատակը հրաբխային խառնարան է:
Պրովալը հայտնի է նաև խորհրդային շրջանում նկարահանված «12 աթոռ» ֆիլմով, որի հերոս Օստապ Բենդերը քարանձավի մուտքի համար փող էր հավաքում: