• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պյատիգորսկի Պրովալը

Նկարագրություն: 
Պյատիգորսկ քաղաքի հայտնի Պրովալ քարանձավը իր լճով քաղաքի հյուրերի նախընտրելի վայրն է: Այն գտնվում է Մաշուկ լեռան լանջին: Լիճը ունի 11 մետր խորություն, իսկ ջրի ջերմաստիճանը 26-45 աստիճան է, ջրի մեջ պարունակվող ծծումբը և հատուկ բակտերիաները լիճը դարձրել են փիրուզագույն: Լիճ հասնելու համար պետք է անցնել 44 մետրանոց թունելի միջով: Ժամանակին Պրովալը հայտնի էր որպես տխրահռչակ վայր. իբր քարանձավում բնակվող չար վիշապը ամեն գիշեր որսի է դուրս գալիս և գողանում մարդկանց, հետագայում մարդիկ սկսեցին չհավատալ դրան, և առաջացավ նոր վարկած, որ քարանձավի հատակը հրաբխային խառնարան է: Պրովալը հայտնի է նաև խորհրդային շրջանում նկարահանված «12 աթոռ» ֆիլմով, որի հերոս Օստապ Բենդերը քարանձավի մուտքի համար փող էր հավաքում: