• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համատեղ կազմակերպվելիք «Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով գիտակրթական ժողովին, որը տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարարությունում ս.թ. հունվարի 17-ին, հրավիրվել են ԼՂՀ դպրոցներից զինղեկներ (հավելված): ԼՂՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Է. Գրիգորյանի խնդրանքով նրանց գիշերակացը և սնունդը կկազմակերպվի կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. Խմբի ընդունելության պատասխանատու ճանաչել Ռուդիկ Սահակյանցին, հյուրընկալման պատասխանատու` Վահրամ Թոքմաջյանին.
  2. խմբի գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան,
  3. հունվարի 16-18-ին սնունդը կազմակերպել Դպրոց-պարտեզում՝ նախաճաշը և ընթրիքը յուրաքանչյուրին 300 դրամի չափով, ճաշ՝ յուրաքանչյուրին 500 դրամի չափով, կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցներից.
  4. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

 

                Կրթահամալիրի տնօրեն՝                     Ա. Բլեյան

Հավելված

 

  1. Վալերի Ավանեսի Գրիգորյան - ԼՂՀ ԿԳՆ ՌՀՖԴ բաժնի վարիչ, խմբի ղեկավար /հեռ. 097-20-13-33/
  2. Լևոն Սամվելի Գեորգյան - Ստեփ. հ.8 ավագ դպրոցի տնօրեն
  3. Վաչագան ժորայի Գրիգորյան - Ասկերանի շրջանի Այգեստանի մ/դ զինղեկ
  4. Մարտիկ Աուրենի Գրիգորյան - Հադրութի շրջանի Տողի մ/դ զինղեկ
  5. Արամ Արսենի Խաչատրյան - Մարտունու շրջանի ավագ զինղեկ
  6. Արթուր Ռուբենի Հայրապետյան - Ասկերանի շրջանի Նորագյուղի մ/դ զինղեկ
  7. Վլադիմիր Ահարոնի Խաչատրյան - Ատեփ. հ.Յ մ/դ զինղեկ
  8. Միքայել Լավրենտի Մնացականյան - Մարտակերտի շրջանի Առաջաձորի մ/դ զինղեկ
  9. Արմեն Արկադիայի Հարությունյան - Մարտունու շրջանի Գիշու մ/դ զինղեկ
  10. 10.         Վարորդ: