• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրադարանում Լուսաստղով հյուրընկալեցինք վանաձորցիներին

 

Ինչպես գիտենք, կրթահամալիր էին այցելել Վանաձոր քաղաքի աշակերտները: Մենք նրանց հետ հանդիպեցինք Տիգրան Հայրապետյան գրադարանում: Կազմակերպեցինք փոքրիկ սեմինար բլոգերի, մեր կայքի, ենթակայքերի և մեր առօրյայի մասին: Այնուհետև մեր աշակերտները ցույց տվեցին իրենց բլոգները, պատմեցին դրանց, դրանց ստեղծման ու լրացման մասին: Մեզ շատ էր հետաքրքրում, արդյոք մեր հյուրերը բլոգ ունեն: Պարզվեց` այո: Մի աղջիկ ուներ իր բլոգը: Նա ներկայացրեց այն, պատմեց դրա մասին, որը մեզ շատ հետաքրքրեց:

Հերթը հասավ մեր գրադարանին: Տիկին Մարին լիարժեք պատմեց և գրադարանի, և կայքի մասին: Ներկայացրեց կայքի էջերը: Ներկայացվեց Լուսաստղը, իր առանձին մասերով և մասնակիցներով:

Որպես վերջաբան մի փոքրիկ ֆիլմ դիտեցինք, որը ցրեց պաշտոնական մթնոլորտը: 

Աստղիկ Մարկոսյան
info.mskh լրատու