Նկարագրություն:
Հուլիսի 16-18-ը մեր աշխատանքային խումբը մեկնել էր Սևանի ‹‹Ժայռ›› ճամբար: Ես առաջին անգամ էի լինում այստեղ: Մենք երեք ուրախ ու հագեցած օրեր ապրեցինք իրար հետ: Առավոտյան ընկեր Բորիսի կանչի վրա երկու ջոկատներն էլ կազմ-պատրաստ շարվում էին ու սկսում առավոտյան մարզանքը, ապա վազքը: Առաջին օրը ծանր տարանք այս ‹‹ռեժիմը››, կարծում էինք ազատ ժամանակ չի լինի հանգստանալու ու լողալու համար: Բայց դա միայն առաջին տպավորությունն էր: Հետո սովորեցինք կարգին, նույնիսկ հաճելի էր ‹‹ժիմ›› անելը: Իսկ երեկոյան` լուսնի լույսի տակ, էնքան հաճելի էր խաղեր խաղալն ու պարզապես զրուցելը:
Դավիթ Մուրադյան, Ավագ դպրոց
Լուսանկարները` Թամար Ղահրամանյանի