Նկարագրություն:
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ին, Երևանի կենդանաբանական այգում անցկացվեց «Դդմի տոն-հյուրասիրություն» միջոցառումը: Կրթահամալիրը, մրցույթին երկու տաղավար ուներ ներկայացված: Գյուղացիական տնտեսության դդումներն էլ ՝ էկոլոգիապես մաքուր, լավագույն ուտելիքը եղան կենդանաբանական այգու որոշ կենդանիների, մասնավորապես՝ ձիու և արջերի համար: Մենք արժանացանք խրախուսական մրցանակի` մասնակիցները, 2016թվականի հունիս և հուլիս ամիսներին, անվճար կարող են այցելել կենդանաբանական այգի, առանց մուտքավճարի: Ի դեպ նշեմ, եթե մնացած բոլոր դպրոցների համար անսովոր է, որ սովորողներն են պատրաստում, ապա մեզ համար ամենօրյա, արդեն ծանոթ ու սովորական էր մեր սովորողների հմտություններն ու արագ կողմնորոշումը: Նկարներում կարող եք տեսնել հյուրասիրության համար նախատեսված դդմուտեստները:
Հ.Գ.- Հուսամ՝ համեղ սնունդը փոքր-ինչ կմեղմի նրանց աչքերի անհուն թախիծը: