• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրին հասցված նյութական վնասի գրանցման, հատուցման կարգ

Կրթահամալիրին հասցված նյութական վնաս համարվում են՝

  • կրթահամալիրին պատկանող գույքը կորցնելը կամ փչացնելը,
  • ջրի, հոսանքի, գազի և այլ ծառայությունների կամ ապրանքների չհիմնավորված ծախսը։

Կրթահամալիրին հասցված դրամական վնասը մասնաճյուղի գրասենյակի (պարետի) միջոցով գրանցվում է կրթահամալիրի հաշվապահությունում։ Ուսուցողական ծրագրի ղեկավարը երեք օրվա ընթացքում որոշում է վնասատուին (դասավանդողը, սովորողը, տնտեսուհին, պարետը, սովորողների հավաքանին, ուսուցողական ծրագրի բոլոր մասնակիցները)։ Սովորողի ծնողը տեղեկացվում է պատահարի մասին։ Վնասի չափը և նրա վերականգնման ժամկետը որոշում է հանձնաժողովը՝ կազմված մասնաճյուղի (կրթական օբյեկտի) ուսուցողական ծրագրի ղեկավարից,  պարետից (գրասենյակի ղեկավարից), հաշվապահից։
Վնասատուն պարտավոր է վնասը վերականգնել՝ հանձնաժողովի համաձայնությամբ վնասած կամ կորցրած գույքի փոխարեն նորը բերելով, կրթահամալիրի գանձարկղ մուծելով հանձնաժողովի որոշած գումարի չափով կամ կրթահամալիրի տնօրենի համաձայնությամբ կրթահամալիր բերելով համապատասխան արժեքի այլ նյութ։