Կրթահամալիրին հասցված նյութական վնաս համարվում են՝
Կրթահամալիրին հասցված դրամական վնասը մասնաճյուղի գրասենյակի (պարետի) միջոցով գրանցվում է կրթահամալիրի հաշվապահությունում։ Ուսուցողական ծրագրի ղեկավարը երեք օրվա ընթացքում որոշում է վնասատուին (դասավանդողը, սովորողը, տնտեսուհին, պարետը, սովորողների հավաքանին, ուսուցողական ծրագրի բոլոր մասնակիցները)։ Սովորողի ծնողը տեղեկացվում է պատահարի մասին։ Վնասի չափը և նրա վերականգնման ժամկետը որոշում է հանձնաժողովը՝ կազմված մասնաճյուղի (կրթական օբյեկտի) ուսուցողական ծրագրի ղեկավարից, պարետից (գրասենյակի ղեկավարից), հաշվապահից։
Վնասատուն պարտավոր է վնասը վերականգնել՝ հանձնաժողովի համաձայնությամբ վնասած կամ կորցրած գույքի փոխարեն նորը բերելով, կրթահամալիրի գանձարկղ մուծելով հանձնաժողովի որոշած գումարի չափով կամ կրթահամալիրի տնօրենի համաձայնությամբ կրթահամալիր բերելով համապատասխան արժեքի այլ նյութ։