• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օտար լեզու դասավանդողների ամենշաբաթյա սեմինար

Այսօր կայացավ օտար լեզուների հերթական սեմինար-քննարկումը:  Կրտսեր և միջին դպրոցների անգլերեն և ռուսերեն լեզուների մասնագետները Լուսինե Բուշի ղեկավարությամբ մանրամասնորեն քննարկեցին օրակարգում նախապես դրված բոլոր հարցերը:

Յուրաքանչյուր դասավանդող տվեց Թարգմանչական ստուգատեսի իր գնահատական-մեկնաբանությունը: Մի բան միանշանակ է. Ստուգատեսը կայացավ, և կայացավ դասավանդողի, սովորողի և ստուգատեսի կազմակերպիչների եռանդուն ջանքերի շնորհիվ:

Որոշվեց կազմել և համալրել ամառային օտարալեզու ընթերցարանը, կինոսրահն ու կառաոկեների շարք, որոնք պետք է օգնեն ամառային ճամբարների ընթացքում օտար լեզվի ուսուցմանը:

Քննարկվեց նաև 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողների մասնակցության հետ կապված հարցերը: