Այսօր կայացավ օտար լեզուների հերթական սեմինար-քննարկումը: Կրտսեր և միջին դպրոցների անգլերեն և ռուսերեն լեզուների մասնագետները Լուսինե Բուշի ղեկավարությամբ մանրամասնորեն քննարկեցին օրակարգում նախապես դրված բոլոր հարցերը:
Յուրաքանչյուր դասավանդող տվեց Թարգմանչական ստուգատեսի իր գնահատական-մեկնաբանությունը: Մի բան միանշանակ է. Ստուգատեսը կայացավ, և կայացավ դասավանդողի, սովորողի և ստուգատեսի կազմակերպիչների եռանդուն ջանքերի շնորհիվ:
Որոշվեց կազմել և համալրել ամառային օտարալեզու ընթերցարանը, կինոսրահն ու կառաոկեների շարք, որոնք պետք է օգնեն ամառային ճամբարների ընթացքում օտար լեզվի ուսուցմանը:
Քննարկվեց նաև 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողների մասնակցության հետ կապված հարցերը: