• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Informe para el primer trimestre-Առաջին կիսամյակի հաշվետվություն

Ղարիբյան Սիրանուշ

 

Այս կիսամյակն էլ անցավ: Տխրում եմ միայն նրանից, որ ժամանակը թռչում է: Այս կիսամյակում շատ բան եմ սովորել: Ստացել եմ գիտելիքներ բոլոր առարկաներից` սկսած անգլերենից, վերջացրած ֆիզկուլտուրայով: Քանի որ սովորում եմ օտար լեզվի խորացված ուսուցման դասարանում, հաշվետությունս կենտրոնացնում եմ անգլերենի վրա: Անգլերենի դասերը հիմնականում բաժանել ենք երեք մասի` թարգմանություն, արտ. գրականություն և քերականություն: Արտասահմանյան գրականության դասաժամին կարդացել և թարգմանել ենք <<Ջեյն Էյր>> գիրքը: Թարգմանության դասաժամերին թարգմանել և սովորել ենք մի շարք թեմաներ: Օր` «Գնումներ կատարելը», «Նեղության օրվա ընկերը իսկական ընկեր է» և այլն: Դասերից դուրս կատարել ենք բազմաթիվ թարգմանություններ: Թարգմանում ենք բնագիտաության դասագիրք: Մենք այդ աշխատանքը կատարում ենք էլեկտրոնային տարբերակով: Աշխատանքի նպատակը այն է, որ մեզանից փոքրերը ունենան լավ և հասկանալի լեզվով գիրք: Քերականության դասաժամերին ուսումնասիրել ենք հոդերը, ենթակայի և ստորոգյալի համաձայնությունը, կայուն կապակցությունները, անդրադարձ դերանունները և կրկնել ենք մի շարք թեմաներ:Հայոց լեզու առարկան ուսումնասիրել ենք շտեմարան-ձեռնարկ գրքով, որը մեզ տվել է խորացված գիտելիքներ, դրանք մեզ պետք կգան նաև հետագայում` միասնական քննությունների ժամանակ: Այդ գրքից մենք սովորել ենք ուղղախոսություն, բառային շեշտ, հնաբանություն, կրկնել ենք բառագիտություն, դարձվածքներ, գոյական անուն, բառերի տեսակները ըստ կազմության և այլ թեմաները: Գրաբարից կատարել ենք թարգմանություններ: Արդեն կարողանում եմ հասկանալ գրաբարով գրված տեքստերը և կատարել ինքնուրույն աշխատանքներ: Հայ գրականությունից մենք անցել ենք Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյանի, Գրիգոր Զոհրապ և Նար-Դոս, կատարել եմ հետազոտական աշխատանքներ, ակտիվորեն մասնակցել քննարկումներին, պատրաստել նյութեր, որոնք ներկայացրել եմ դասերի ժամանակ: Նկարահանել ենք տեսադաս, փորձել ենք ցույց տալ` ինչպես ենք օգտագործում էլեկտրոնային գրատախտակը Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը անցնելիս: Ես պատրաստել եմ աշխատանք Ավետիք Իսահակյանի մասին և ներկայացրել եմ իմ ընկերներին: Ռուսաց լեզվի ժամերին թարգմանել եմ մի շարք հետաքրքիր նյութեր, որոնք թողարկել եմ կայքում: Հայոց պատմություն առարկայից սովորել ենք սելջուկ-թուրքեր, Կիլիկյան Հայաստանի ընդարձակումն ու ամրապնդումը, Մխիթարյան միաբանություն, Հայոց եկեղեցին և Հայաստանը 14-րդ դարում, հայկական մշակույթը 10-15 րդ դարերում և կրկնել ենք մեր անցած թեմաները: Համաշխարհային պատմություն առարկայից սովորել ենք Խաչակրաց արշավանքները, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հռոմը: Սովորել ենք նաև մշակույթ, վերածնունդ թեմաները: Խոսքի մշակույթի ժամերն անցկացնում ենք երկու ուսուցիչների հետ: Տիկին Սուսան Մարկոսյանի հանձնարարությամբ արձագանքել եմ, գրել մի քանի նյութեր, շարադրություն և պատրաստել եմ նյութ` <<Ինչ երաժշտություն են լսում մեր հասակակիցները ամբողջ աշխարհում>> թեմայով : Ընկեր Լիլիթի հետ խոսել ենք տարբեր թեմաներից, կատարել ենք քննարկումներ և գրել ենք շարադրություն: Էկոլոգիայի ժամերին պատրաստել եմ նյութ «Ծխախոտ» և «Հայտնի ֆիզիկոսներ, քիմիկոսներ և մաթեմատիկոսներ » թեմաներով:Մաթեմատիկա առարկայից գրել ենք վարժություններ, սովորել ենք մաթեմատիկական թեմաներ: Երկրաչափությունից սովորել ենք գունդ, գլան, կոն թեմաները: Իսպաներենից սովորել ենք նոր բառեր, կատարել եմ թարգմանություններ, սպասարկում եմ մեր կայքի իսպաներենի բաժինը: Գերմաներեն լեզուն նոր եմ սկսել ուսումնասիրել, շատ գոհ եմ իմ ուսուցչի տված գիտելիքներից: Իմ դասարանի հետ մասնակցել եմ Մխիթար Սեբաստացու օրերին` ներկայացնելով Մխիթար Սեբաստացու մասին անգլերեն լեզվով տեսանյութ: Հասարակագիտություն առարկան բաժանված է երկու մասի` իրավունք և քաղաքագիտություն: Երկու առարկաներից էլ սովորել ենք նոր տերմիններ և օրենքներ: Ես պատրաստել եմ երկու ուսումնական նյութ` Մարդու իրավունքների հռչակագիրը և Սուրբ Խաչ եկեղեցին: Առաջարկ չունեմ, իմ կարծիքով դպրոցում ամեն ինչ նորմալ է: Ինձ շատ են դուր գալիս մեր առավոտյան ընդհանուր պարապմունքները: