• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լրագրության ընտրությամբ գործունեության հաշվետվություն

Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 6-րդ դասարան

Ղեկ.` Լուսինե Մանուկյան

 

Լրագրության ընտրությամբ գործունեության դասընթացին հատկացված է շաբաթական 3 դասաժամ:

Դասընթացը զարգացնում է սովորողի ստեղծագործական ընդունակությունները, ազատ մտածելո ւկարողությունները եւ հմտությունները: Սովորողների մոտ ձեւավորվում է որոշակի լեզվամակարդակ՝ հայեցի խոսելու, մատչելի բացատրելու, խոսելու ընթացքում տրամաբանելու, ուրիշների ասածը հասկանալու, քննարկելու, սեփական դրսեւորմամբ եւ դիրքորոշմամբ հանդես գալու համար:

 

Լրագրություն ընտրությամբ գործունեության նպատակը.

  • Զարգացնել սովորողի ստեղծագործական կարողությունները
  • Հարստացնել մայրենի բառապաշարը
  • Տրամաբանելու, մտածածը ինքնավստահ, ճիշտ-անսխալ արտահայտելու կարողության-հմտության  մշակում
  • Հասարակության մեջ անձնական հատկանիշներով աչքի ընկնող անհատին բնորոշ հատկությունների ձեռք բերում, դրսեւորում
  • Խոսքը մշակելու, բանավոր եւ գրավոր արտահայտելու հմտությունների ձեւավորում

 

  

Բովանդակությունը.

  • Տեքստի մուտքագրում. սկզբունքները
  • Տառատեսակներ, չափը
  • Ինտերնետային կայքեր
  • Ինտերնետից օգտվելու կարողությունների մշակում
  • Կրթահամալիրի կայքը՝ ուսումնական միջավայր
  • Կայքում տեղադրելու համար նյութի ճիշտ մուտքագրման սկզբունքներ
  • Կայքի հետ անընդհատ աշխատանք՝ ամենօրյա ընթերցումներ, ինչպես արձագանքել դուր եկած կամ չեկած նյութերին, քննարկումներ, կարծիքներ
  • Կայքի սպասարկում
  • Թարգմանություններ
  • Լուր. գրելու կարեւոր սկզբունքները (հորինել լուր, գրել լուր…)
  • Հարցազրույց (հորինել հարցազրույց, վարել հարցազրույց….)
  • Հարցազրույց վարելու էթիկայի կանոնները
  • Ռեպորտաժ (հորինել, գրել իրական դեպքի մասին…)
  • Լուրի եւ ռեպորտաժի նմանություններն ու տարբերությունները
  • Լուսանկարչություն
  • Ձայնագրիչի կիրառում, գործածություն
  • Ռադիոլուր եւ այլն
  • Ստեղծագործական եւ ժամանցային բնույթի աշխատանքներ
  • Վերլուծական բնույթի աշխատանքներ
  • Հարցադրումներ առաջադրված թեմայի շուրջ, քննարկում
  • Խմբագրական աշխատանք
  • Բառային տարաբնույթ աշխատանքներ
  • Անձնական հասցեների գործածում
  • Ինտերնետային էջերից ցանկալի նյութի փնտրում, մշակում, օգտագործում

 

Արդյունքները.

Լրագրության ընտրությամբ գործունեություն ընտրած սովորողների հետ իրականացրել ենք բազմաբնույթ աշխատանքներ: Լրագրող-սովորողները սովորել են մուտքագրել տեքստեր ավելի վարժ եւ անսխալ: Կարողանում են ավելի ճիշտ եւ տրամաբանված շարադրել իրենց խոսքը: Կարողանում են տարբերակել կարեւորն ու անկարեւորը խոսքի մեջ: Նրանք պարբերաբար սպասարկում են կայքը: Այս կիսամյակի ընթացքում ավելի հմտացել են լուսանկարչության մեջ եւ մտքերը գրագետ արտահայտելու մեջ: Արվել են թարգմանության փորձեր՝ անգլերենից, ռուսերենից: Թարգմանական գործունեություն ծավալելու բավականին հիմնավոր հիմք ունեն այժմ: Սովորել են օգտագործել ուսումնական կայքերը, ինտերնետային տարբեր էջեր: Կարողանում են որոնել, գտնել, մշակել անհրաժեշտ տեղեկատվությունը: Ավելի հմուտ են գործածում իրենց անձնական հասցեները: Կարողանում են հղում անել: Գործածել ենք ՏՀՏ տարբեր միջոցներ՝ համակարգիչ, էլգրատախտակ, ֆոտոխցիկ: Դեկտեմբերի կեսից ձեռք ենք բերել նաեւ ձայնագրիչ, որով արդեն ռադիոլուրեր եւ այլ բնույթի նյութեր պատրաստելու փորձեր ենք անում:

Բոլոր նյութերը տեղադրվել են մեր կայքում:

 

Լրագրող-սովորողները մասնակցել են կրթահամալիրում տեղի ունեցած բոլոր միջոցառումներին եւ լուսաբանել դրանք մեր կայքի էջերում:

 

Կից ներկայացնում եմ ֆոտոակնարկ: