• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օգոստոսյան ուսումնական ամառը Քոլեջում

Նկարագրություն: 
Այսօր սովորականի պես դպրոց եկանք վաղ առավոտյան: Սկզբում տանիքը ազատեցինք երկաթե անկյունակներից և տեղափոխեցինք նկուղ: Օգնեցինք վարպետ Համլետին և տեղափոխեցինք ցեմենտը, փայտամշակման լաբորատորիայում կատարեցինք աշխատանքներ, որպեսզի վաղը հաստոցները տեղափոխենք: Մաքրեցինք և հավաքեցինք դասասենյակները, դասավորեցինք և մաքրեցինք սեղանները: Հետո բեռնատարը մոտեցավ և դպրոցում հավաքված աղբը բարձեցինք մեքենայի մեջ: Մեր աշխատանքները կշարունակվեն վաղը: Սվետլանա Մանգասարյան