• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի բարձունք էլ հաղթահարեցինք

Նկարագրություն: 
Աշնանային պայծառ առավոտ ու նույնքան պայծառ տրամադրություն, ու հայրենի ճամփաները մեզ են սպասում: Այս անգամ դեպի Ապարան ենք արշավելու` Ապարանի Սուրբ Նշան եկեղեցի, Լուսագյուղի Թուխ Մանուկ, նույն գյուղի Կարմիր վանք, գյուղից դուրս` լեռնալանջին` հիմնավեր խոնարհված, միայն մի լուսե կամար պահած Մխեվանք, իսկ հետո` Ապարանի ջրամբար ու այնուհետև օրվա հրաշքը` ջրամբարի մեջ մնացած Զովունու Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին` բարձունք տեղափոխված Թուխ Մանուկ, Սուրբ Վարդան մատուռներով: Ի~նչ գեղեցիկ է մեր հայրենիքը, կանգնում ես բարձունքին ու, ով հրաշք, ափիդ մեջ ծվարում են մի կողմում Արարատը, դեմ հանդիման` Արագածը, Արայի լեռն ու մեր հայկական գյուղերը: Հայացքդ ընդգրկում է ողջ տեսարանը, բայց, ա~յ, ֆոտոապարատի օբեկտիվը` միայն մաս-մաս: Հետո նայում եմ կողքիս կանգնած, քայլող սովորողներիս, տեսնում նրանց վառվռուն աչքերը, բավականությամբ լի հայացքները, իսկ ուշ գիշերով վերադարձի ճանապարհին անհամբերությամբ մտմտում ենք հաջորդ` սպասվելիք ճամփորդության ուղերթը: Կատակում եմ` այսօր արդեն չենք հասցնի: