• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Isopublic հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կատարած հետազոտության արդյունքների համաձայն, ամենաերջանիկ մարդիկ ապրում են Շվեյցարիայում և Դանիայում։
Հարցման մասնակիցներին հիմնականում ուղղել են հետևյալ հարցերը. «Դուք ձեզ երջանի՞կ եք համարում, երջանի՞կ եք, թե՞ երջանիկ չեք, ձեր վարած կյանքը բավարարո՞ւմ է ձեզ»։ Պատասխանները գնահատվել են 1-10 բալանոց սանդղակով։
Հարցված շվեյցարացիների և դանիացիների 78%-ը նշել է, որ իրենք լիովին բավարարված են իրենց կյանքով:

Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, երջանկության ինդեքսի մակարդակն այստեղ կազմել է 8,3 միավոր։
Միջինում ավելի քան 7 միավորով իրենց երջանիկ են համարում Ֆինլանդիայի, Կանադայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչները։
Երջանիկների տասնյակում հայտնվել են նաև իտալացիները, միջինում 6,7 միավորով։

Լրաքաղը` Աննա Մանուկյանի