• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ`ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Նկարագրություն: 
Վասպուրական աշխարհ: Վաս` մեծ, մեծամեծ, պուր` որդի, կան` երկիր (ըստ վանեցու` քյան), այսինքն` Վասպուրական` երկիր որդվոց մեծամեծաց: Երկիր, որ մեզ հայ բարդիների խշշյուն-խշշոցով դիմավորեց ու ճանապարհեց, ուս ուսի տված, շարք-շարք հպարտորեն կանգնած, աշնան բոլոր հնարավոր գույներով զարդարված նաիրյան բարդիների: Բերկրիի ջրվեժ, Բերկրիի եկեղեցի: Վան, Վանի Այգեստան, Խաչփողանից փողոց ու նշանավոր Միջնաբերդ: Մայրամուտը, Միջնաբերդից երևացող Վանա ծովն ու մայր մտնող արևի գունդը նոր հմայք ու նոր գույներ ունեին: Վերջին նկարում Վանի հյուրանոցում կեսգիշերն անց հավաքվել ենք, ամփոփում ենք օրվա աշխատանքը, փորձում վերականգնել պատահականորեն «կորած» նկարները, ծրագրել վաղվա անելիքները:

Կարծիք

Այ, դուք կեցցեք, հրաշք եք հրաշք էրգրում:

Անգնահատելի գործ ես կատարում, Տիկին Ելենա ջան, շնորհակալություն

By Հյուր

Կարծիք ավելացնել