Լուսանկարը պահ է, մեկ ակնթարթ վերցրած մեր կյանքից և հավերժացրած (գոնե մինչև ջնջելը): Նկարվելիս բոլորս մի պահ ցանկանում ենք կտրվել իրականությունից ու առօրյայից, երևալ անհոգ ու խորհրդավոր, բարի ու մեծահոգի… (գեղեցիկ ածականներ շատ գիտեմ, կարևորը բովանդակությունն է): Բայց հետո հասկանում ես, որ դու ընդամենը փորձում ես խաղալ մեկին, ով նման չէ քեզ...