• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողներն օլիմպիադայի մասին

Շատ եմ սիրում մասնակցել օլիմպիադաներին: Սակայն այս օլիմպիադան յուրահատուկ է, քանզի  իր կառուցվածքով տարբերվում  է մյուսներից:

Օլիմպիադայի առաջադրանքները պետք է կատարենք 1 շաբաթվա ընթացքում մեր իսկ համակարգիչներով: Մեզ կարող են օգնել   ծնողները, գրքերը և այլն: Օլիմպիադային կարող են մասնակցել  բոլոր երեխաները, կարող են մասնակցել նաև Հայաստանից դուրս գտնվողները:

Ես ինքս փորձում եմ  օլիմպիադայի բոլոր առարկաներին մասնակցել և կարծես ամեն ինչ լավ է ընթանում: Քանի որ գրեթե բոլոր առաջադրանքները ստեղծագործական   են և հենց քո աշխատանքն են պահանջում,  այդ պատճառով էլ  ծնողներիս օգնության կարիքը չեմ զգացել: Առաջադրանքներից յուրաքանչյուրը յուրովի է հետաքրքիր: Ես էլ հաճույքով կատարում եմ առաջադրանքները:

Ամիրխանյան Քրիստինե, 9-րդ դաս.

Ես հարցազրույցների ընթացքում իմացա, որ մասնակիցները օլիմպիադային մոտենում են շատ լուրջ և մեծ մասի նպատակն է հաղթել, ձեռք բերել ուսումնական ճամփորդության ուղեգիր,նոր տեղեկություններ ստանալ սեփական հետազորությունների շնորհիվ: Շատերն էլ ասում են, որ առաջադրանքները կատարելու համար պետք է աշխատասիրություն:

Մկրտչյան Էլեն, 9-2 դաս.

Սկսվել է գարնանային օլիմպիադան: Այն անսովոր աշխուժություն է  առաջացրել: Ինձ հետաքրքիր էին ընկերներիս, համադպրոցականներիս կարծիքները: Այդ նպատակով էլ հարցազրույց անցկացրեցի: Կարծիքները, ինչպես և սպասում էի, տարաբնույթ էին: Սակայն հատկանշական է, որ օլիմպիադայի առաջադրանքները հիմնականում դրական արձագանք են ստացել: Շատերը հետաքրքրությամբ հետևում են օլիմպիադայի ընթացքին, ակտիվորեն մասնակցում են, միմյանց հետ բանավիճում: Սովորողների մի մասն ուզում է օլիմպիադայի առաջադրանքները ուսուցիչների հսկողությամբ կատարել  և նրանց առջև ցուցադրել իրենց գիտելիքները: Առավել փոքրաթիվ են այն աշակերտները, ովքեր ավելորդ  են համարում գարնանային օլիմպիադայի անցկացումը: Կարծում եմ, որ այս օլիմպիադան, ինչպես գարնանային զարթոնքը, սթափեցնում է մեզ, ստիպում վերանայել մեր դիրքորոշումները, մղում առաջադիմության, աշխատասիրության:

Սիմոնյան Լարիսա, 9-րդ դաս.

Ծաղկաքաղը`  Մարգարիտ Սարգսյանի