• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Գերմանացիները սարք են հնարել, որը կանխարգելում է վարորդի  <<ակնթարթային քունը>>

            Վարորդներին լավ հայտնի վտանգավոր <<ակնթարթային քունը>>, որը վրա է հասնում ղեկին նստած, կարող է շուտով անցյալի գիրկն անցնել: Գերմանական Շտուտգարդ քաղաքի Ֆրաունխովերի անվան թվային տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները նախազգուշացնող համակարգ են մշակել, որը գրանցում է ակնաբբի և կոպերի շարժումներն իրական ժամանակում` այդ մասին զգուշացնելով վարորդին: Համակարգն ակնթարթորեն ճանաչում է հոգնածությունը և արձագանքում աչքերը փակելուն: Միևնույն ժամանակ այն ղեկին նստած մարդու համար ոչ մի ծանրություն չէ: Հենց որ <<Eyetracker>> սարքը գրանցում է, որ ղեկին նստած մարդը սովորականից դանդաղ է թարթում կամ արդեն փակում է աչքերը, տագնապի ազդանշան է հնչեցվում:

            Ենթադրվում է, որ առաջին ավտոմեքենաներում գյուտը փորձարկում կանցնի 2011-ի առաջին կեսին: Հավանաբար, նախ համակարգը կտեղադրվի լյուքս դասի ավտոմեքենաներում, սակայն ապագայում այն կտեղադրվի սերիական արտադրության ցանկացած ավտոմեքենայում, և դա 100 եվրոյի սահմանը չի անցնի: