Նկարագրություն:
Նոյեմբերի 15-ին Արևմտյան դպրոց-պարտեզի մեկ անգամ արդեն բացված հեծանվուղու վերաբացումն էր: Կրթահամալիրի տնօրենի ուղեկցությամբ հեծանվորդների խումբն անցավ նախ այս ճանապարհով, հետո Ագարակով շարունակեց ճանապարհը մինչև բարձունք-դիտարան: Կրթահամալիրի տնօրենը սովորողներին ցույց տվեց, թե ինչ հայացք-տեսարաններ են բացվում այս բարձունքից, կոչ արեց լավ ճանաչել շրջապատը: Ամփոփվեց խաղահրապարակում փոքր հավաք-քննարկումով, որտեղ հատուկ շնորհակալություն հայտնեցին այգեպան Էդմոնդ Փաշինյանին՝ սովորողների խմբի հետ հեծանվուղին խնամքով ու բարեխիղճ վերամշակելու համար: Դպրոցի բակի աշխատանքների մասին ևս մի քանի պայմանավորվածություն, որի պատսխանատվություն-վերահսկումը վստահվեց թագավորի կոչում ձեռք բերած 3-րդ դասարանի սովորող Վաչագանին: