Մի անգամ Աստված ասաց. «Այնպես եմ անելու, որ աշխարհի բոլոր մարդիկ միաժամանակ ժպտան: Միգուցե այդ ժամանակ նրանք հասկանան, թե իրենց կենսական ինչ էներգիա եմ պարգևել»:
Եվ Նա այդպես արեց. Երկրի բոլոր մարդիկ, բոլոր-բոլորը, առանց բացառության, հանկարծ նայեցին երկինք և, չիմանալով` ինչու, սրտաբուխ ժպիտներ հղեցին դեպի Անհունը: