• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ազատությունը ծիծաղ է, ուրախություն և ընկերություն

 

Իմ համար անկախությունը`ազատություն է: Երբ դու կարող ես արտահայտել քո մտքերը, ինքնուրույն որոշումներ կայացնել և  պատասխան տալ քո արածների համար: 

Յուրի Դանիելյան

Անկախ երկրի մարդիկ մարդիկ պետք է լինեն բարի և խաղաղասեր, իսկ երկիրը՝ մաքուր և կանաչ:

Հարություն Չրաղյան

Ազատ լինել, նշանակում է չնեղացնել աղջիկներին և հանգիստ ու խաղաղ ապրել ընտանիքում: Ազատ քաղաքի բնակիչները պետք է միշտ ուրախ լինեն և գեղեցկացնեն իրենց քաղաքը:

Միքայել Մնացականյան

Անկախության օրը մեծ տոն է ինձ համար, որովհետև ես ազատ ապրում եմ իմ քաղաքում: Ազատ է այն մարդը, ով չի կռվում, օգնում է բոլորին և միշտ սիրով ու բարությամբ լի սիրտ ունի:

Մարիա Պախուցկայա

Ազատությունն ինձ համար ուրախանալու պատիվ է: Ես ինձ պաշտպանված եմ զգում: Ես ազատ եմ:

Ասքանազ Բաբայան

Ազատությունն ինձ համար երկիրը հարգելն է, այն պաշտպանելը ու չվախենալը:

Արմեն Բաբայան

Ազատ ու անկախ լինել նշանակում է սրտի ուզածի չափ խաղալ, հեծանիվ, ինքնագլոր և անվաչմուշկ  քշել: Ազատությունն ինձ համար խաղն է:

Ալեքս Մանուկյան

Ազատությունն ինձ համար տանը հանգիստ նստած գիրք կարդալն ու հանգստանալն է: Ես ուզում եմ, որ իմ քաղաքում երբեք պատերազմ չլինի: Ազատությունը խաղաղ կյանքն է:

Նարե Առաքելյան

Ազատ լինել նշանակում է հանգիստ ապրել ու ոչ ոքի գործերին չխառնվել, ոչ ոքի չնեղացնել: Ազատ կարող են լինել միայն խելացի և կիրթ մարդիկ: Հայրենիքը ազատ կդառնա, երբ այն մաքուր պահես ու պաշտպանես: Ես իմ հայրենիքի պաշտպանն եմ:

 Էրիկ Նալբանդյան

Ազատությունն այն է, երբ տանը քեզ համար նստած հեռուստացույց ես դիտում, համակարգչով խաղում ես կամ էլ այգում քեզ համար պառկած խնձոր ես կրծում:

Ռաֆայել Գեգչօղլյան

Ազատությունն ինձ համար հանգստանալն  ու հանգիստ իմ դասերը սովորելն է:

Էդուարդ Ջահանգիրյան

Իմ կարծիքով ազատությունը ծիծաղ է, ուրախություն և ընկերություն: Ես կարծում եմ, որ ես և իմ ընտանիքը ազատ ենք:

Գևորգ Հովհաննիսյան

Ազատությունն այն է, երբ բոլորը ազատ են ապրում, և ոչ ոք քեզ ոչինչ չի թելադրում:

Դոնա Թովմասյան

Ազատ է այն մարդը, ով թշնամիներ չունի և իր դժվարությունները ինքնուրույն է հաղթահարում:

Եվգենյա Մարտիրոսյան

Անակախությունը ազատություն է: Ազատ մարդը ուրախ է, մաքրասեր, աշխատասեր ու անկռիվ մարդն է: Անկախ երկրի բնակիչները պետք է կիրթ լինեն ու խաղաղասեր:

Ալեքսանդր Մնացականյան