• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխարհի 3 ամենալավ ուսումնական հաստատությունները

 

ՀԱՐՎԱՐԴԻ համալսարանը ամենահին մասնավոր ուսումնական հաստատությունն է ՄիացյալՆահանգներում: Համալսարանը հագեցած է կրթական ամենաժամանակակից միջոցներով: Կրթությունն այստեղ կատարվում  է 6 լեզուներով: Դասավանդում են ամենափորձառու ուսուցիչները, որոնց 80%-ը  Նոբելյան դափնեկիրներ են: Այստեղ գործում է անհատական մոտեցում ուսանողների նկատմամբ, և նրանց բարձր վճարովի աշխատանք գտնելու հարցում մեծապես աջակցում են համալսարանի նախկին շրջանավարտները: Հարվարդի հիմնական նպատակներից մեկն է ստեղծել բիզնես դպրոց` առաջադեմ ուսանողներին ապագա գործունեության մեծ բնագավառ ապահովելու համար: Համալսարանն ունի իր սեփական թանգարանները` բուսաբանության, կենդանաբանության, հանքաբանության և երկրաբանության, հնագիտության և ազգաբանության: Համալսարանն ունի ոչ միայն իր սեփական բուսաբանական այգին, այլև նույնիսկ իր սեփական անտառը: Այստեղ է աշխարհի ամենախոշոր հետազոտական գրադարանը: Ամենից շատ Հարվարդը հպարտանում է իր գիտական ձեռքբերումներով, այդ թվում` իր զարգացող աշխարհահռչակ բժշկական դպրոցով: Ուսման վարձն այստեղ  53 400 դոլարէ:

ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ տեխնոլոգիական ինստիտուտը ունի 12 ֆակուլտետ` ճարտարապետություն, աստղագիտություն, ավիացիա, կենսաբանություն, հումանիտար, առողջապահություն, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մաթեմատիկա,կառավարում, ֆիզիկա, քիմիա: 4100-ից ավելի ուսանողների և 6150-ից ավելի ասպիրանտների դասավանդում են հազարից ավելի ուսուցիչներ: Տարեկան ուսման վարձն այստեղ 53 210 ԱՄՆ դոլար է:

ՔԵՄԲՐԻՋԻ  համալսարանը անգլիախոս աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է Օքսֆորդից հետո, բայց աշխարհի լավագույնների շարքում այն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Հիմնադրվել է 1209-ին մի խումբ ուսանողների և ուսուցիչների կողմից: Համալսարանն ունի գիտական քիմիայի, շինարարության, տեղեկատվության, արդյունաբերության, բժշկության, ճարտարագիտության, մաթեմատիկայի, արդյունաբերության, բնագիտության, անասնաբուժական բժշկագիտության, հումանիտար, անգլո-սաքսոնական, նորվեգական և կելտական մշակույթների, մարդաբանության և այլ բաժիններ: Համալսարանն ունի 31 քոլեջ, որոնցից 28-ը համատեղ ուսուցման են, իսկ 3-ը` իգական սեռի ներկայացուցիչների համար: Ունի ավելի քան 100 բաժանմունք, ֆակուլտետ ու դպրոց, որոնք համակարգում է գլխավոր վարչությունը: Այստեղ սովորում 18 հազար ուսանող, որի միայն 17%-ն է օտարերկրացի: Քեմբրիջի համալսարանում ուսման վարձը 53 200 դոլար է: