Կրթահամալիրի մեծ ու պստիկ, սովորող ու դասավանդող, ծնող ու բարեկամ.
Ապրիլը ապրելու ամիս է, ծառ ու ծաղկի ամիս։ Եկեք յուրաքանչյուրս մեկական անվանական պտղատու ծառ տնկենք, խնամենք և որպես «Ձոն» նախագծի ամփոփում՝ նվիրենք մեր մայրիկներին տոնի առթիվ, էկոտուր 2015-ը մեկնարկենք ծառատունկով և վերջապես ապրիլի 24-ը նշենք ծառ ու ծաղիկ տնկելով: