• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծառատունկի կոչ

Կրթահամալիրի մեծ ու պստիկ, սովորող ու դասավանդող, ծնող ու բարեկամ.

Ապրիլը ապրելու ամիս է, ծառ ու ծաղկի ամիս։ Եկեք յուրաքանչյուրս մեկական անվանական պտղատու ծառ տնկենք,  խնամենք և որպես «Ձոն» նախագծի ամփոփում՝ նվիրենք մեր մայրիկներին տոնի առթիվ, էկոտուր 2015-ը մեկնարկենք ծառատունկով և վերջապես ապրիլի 24-ը նշենք ծառ ու ծաղիկ տնկելով:

Որպես մրցանակ՝ ամենաշատ ծառ տնկած դպրոցի մասնակիցները կստանան մեկօրյա ուսումնական ճամփորդութուն՝ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության կողմից:

Ծառատունկին կհետևեն և կլուսաբանեն էկո-հայրենագիտական և հայրենագիտական ակումբների էկոտեսուչները:

Սիրով և սպասումով՝  կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության նախագահ Հասմիկ Նալբանդյան