Դարերի պատմություն ունեցող և զարմանալի կերպով պահպանված եկեղեցիները, Պահլավունիների բերդից մնացած հիշողությունները՝ փլատակների տեսքով, սարերի քամին և հրաշալի տեսարանը, որ բացվում էր այդ բարձունքից, յուրօրինակ զգացում էր արթնացնում՝ հայրենիքի հանդեպ ունեցած սիրո զգացում: