• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Կապույտն այնտեղ՝ կապույտ մի դող

Նկարագրություն: 
Կապույտն այնտեղ`կապույտ մի դող, Աղբյուրները՝ պատարագ, Բարդիները լույս պաղատող Սրբի ձեռքեր են բարակ: Շողը այնտեղ դիպչում ցողին, Աստղ է ծնում ու ասուպ, Աղբյուրները ամբողջովին Լույս են, լույսի արտասուք... Հեռուն այնտեղ այնքան մոտիկ, Մոտիկն այնքան է հեռու, Որ թե գնաս ոտաբոբիկ, Պիտի հալվես լույսերում: Պիտի թվա, թե աշխարհում Չկա մահվան շունչը ցուրտ, Կա լույսի հետ խառնվելու Պարզ ու պայծառ մի խորհուրդ... Վահագն Դավթյան, «Այնտեղ»